21:04 10.11.2018
ԵՊՀ ուսանողական խորհրդի և ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տարաձայնությունները սկսվել էին դեռևս տարկետման օրենքի շուրջ ծագած տարաձայնություններից հետո: Հասարակական ու քաղաքացիական տարբեր իրադարձություններին զուգահեռ այս երկու ուսանողական խմբերի հարաբերությունները լարվել են, և երկու օր առաջ ԵՊՀ-ում տեղի ունեցավ բանավեճ ռեստարտականների և ուսխորհրդականների միջև:
Ըստ «Ռեստարտի»՝ Ուսանողական խորհուրդն ապօրինի գործող կառույց է, քանի որ վերջինիս կանոնադրությունը հաստատված չէ ԿԳ նախարարության կողմից: «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության հիմնադիր-անդամ Դավիթ Պետրոսյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 2015-ից տարեկան 8.5 մլն դրամ է հատկացրել մի կառույցի, որը իրավապես գոյություն չունի:
ԵՊՀ ՈւԽ կարգավիճակը սահմանվում է կրթության մասին օրենքի 28-րդ հոդվածում, որի համաձայն՝ ՈւԽ-ի կանոնադրությունը պետք է հաստատվի ԵՊՀ լիազոր մարմնի կողմից, այսինքն՝ ԿԳՆ-ի: Նշենք, որ ՈւԽ-ն և ԿԳՆ-ն հաստատում են, որ ԵՊՀ ՈւԽ կանոնադրությունը հաստատված չէ լիազոր մարմնի կողմից:
«Համալսարանում ՈւԽ-ի հետ կապված ունենք մի կազուսային իրավիճակ, երբ մարդիկ 3 տարի շարունակ համալսարանի ռեսուրսներից գումարներ են ստացել, ծախսել են դրանք և հաշվետու չեն եղել ուսանողների առաջ: Բացի այս լուրջ օրենքի խախտումներից` ՈւԽ-ը խախտել է նաև իր կանոնադրական գլխավոր կետերը, որտեղ նշված է, որ Ուսանողական խորհրդի գլխավոր մարմինը համագումարն է, որը պետք է գումարվի 3 տարին մեկ անգամ: Համագումարը տեղի էր ունեցել 2014-ի դեկտեմբերին, այսինքն՝ մյուս համագումարը պետք է տեղի ունենար 2017-ի դեկտեմբերին, բայց այս երեք տարիների ընթացքում ոչ մի համագումար տեղի չի ունեցել»,- ասել է Դավիթ Պետրոսյանը և հավելել, որ, ըստ կանոնադրության, նման համագումարներ պետք է տեղի ունենային տարին մեկ կամ երկու անգամ, որպեսզի հաստատվեն տարեկան հաշվետվությունները և նախագահության կազմը:
Հակադարձելով Դավիթ Պետորոսյանի ներկայացրած փաստարկներին՝ ԵՊՀ ՈւԽ փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը ShantNews.am-ի հետ զրույցում շեշտեց, որ ներկայիս ուսանողական խորհուրդը անօրինական չի գործում: Խոսելով օրենքի շրջանակներում ՈւԽ կանոնադրությունը ԿԳՆ-ի կողմից հաստատելու մասին՝ ՈւԽ փոխնախագահն ասաց, որ այդ օրենքում արած ձևակերպումից չի բխում, որ ՈւԽ-ն ունի պարտավորություն՝ երաշխավորել ԿԳՆ-ի հաստատումը.
«Քանի որ Ուսանողական խորհուրդը իրավաբանական անձի կարգավիճակ չունի, ապա նա չի կարող առանձին իրավահարաբերությունների մեջ մտնել ԵՊՀ-ից դուրս գտնվող կառույցների, այդ թվում՝ ԿԳՆ-ի հետ: Բացի դրանից՝ ԿԳՆ-ն ճանաչել է ՈւԽ-ի օրինականությունը, քանի որ նրանք ընդունել են նախկինում մեր կողմից առաջադրված հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամների ցուցակը: Այսինքն՝ տեղի է ունեցել վարքագծային ճանաչում, իսկ ներկա ԿԳՆ կազմը նախկինի իրավահաջորդն է ու այստեղ ոչ իրավաչափության խնդիր ընդհանրապես չկա»,- ասել է ՈւԽ փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը:
Խոսելով 8.5 մլն դրամից՝ Դավիթ Մաթևոսյանն ասաց, որ այդքան մեծ միջոցառումների, 18 հազար ուսանողի հետ առնչվող հարցերի համար դա մեծ գումար չէ:
Այս խնդրին անդրադարձել է նաև Կրթության և գիտության նախարարությունն փոխնախարարի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, հնարավոր լուծումների մասին նամակ է ուղարկել ԵՊՀ-ին և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը: Այս նամակները նույնպես երկու կողմերի միջև կոնֆլիկտ են ստեղծել:
ԵՊՀ-ին ուղարկված նամակում փոխնախարարն առաջարկել է հրավիրել համալսարանի ուսանողության ընդհանուր ժողով, որը կընդունի Ուսանողական խորհրդի նոր կանոնադրությունը, որն էլ, օրենքի համաձայն, կներկայացվի ԿԳՆ հաստատմանը:
«Ռեստարտ»-ին ուղղված նամակում այս հարցի մասին ասված է.
«Այդ հակասությունները շտկելու և հետագայում խախտումները բացառելու նպատակով ԵՊՀ-ին առաջարկվել է ԵՊՀ գործող ուսանողական խորհուրդը լուծարել, ձևավորել նոր ուսանողական խորհուրդ և կազմակերպել ընտրություններ՝ ելնելով ինքնակառավարման սկզբունքից»,- գրված է Հովհաննես Հովհաննիսյանի՝ «Ռեստարտ»-ին ուղղված նամակում:
ԵՊՀ-ին ուղարկված նամակը
«Ռեստարտին» ուղարկված նամակը
Ռեստարտցիները կարծում են, որ այս ամենի լուծման համար իրավական գործընթաց պետք է սկսվի, այդ թվում՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ու այն ժամանակ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապված, քանի որ 2015 թվականիցնրանք ֆինանսական միջոցներ են հատկացրել մի կառույցի, որին իրավունք չունեին գումար հատկացնել: «Ռեստարտ»-ի անդամներն այս հարցերի շրջանակում դիմել են ՀՀ կառավարությանը, Վերահսկողական ծառայությանն ու ԿԳ նախարարությանը: Դրան զուգահեռ մշակում են նոր կանոնադրություն, որով բացառելու են, որ համալսարանում գործի ընդամենը մեկ ուսանողական մարմին: Ըստ ռեստարտցիների մշակած կանոնադրության՝ յուրաքանչյուր ուսանող իրավունք է ունենալու ստեղծել ուսանողական միություն ու հավասար հնարավորություններով օգտվելու է հատկացվող ռեսուրսներից:
ԵՊՀ ուսանողական խորհուրդը սկսել է կանոնադրության բարեփոխման նախագիծ: ԵՊՀ ՈւԽ փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ փոխնախարար Հովհաննիսյանի առաջարկությունների հիման վրա նրանք այժմ աշխատում են կանոնադրության վրա՝ շտկում են այն: Առաջիկայում նոր մշակված կանոնադրությունը պատրաստ կլինի ու կներկայացնեն ԿԳ նախարարություն: ՈւԽ փոխնախագահի խոսքերով՝ ստեղծված խնդիրը լուծելու համար միակ իրավաչափ լուծումը սա է, ու նրանք ակնկալում են, որ ԿԳՆ-ն կհաստատի նոր կանոնադրությունը:
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...