Կիևի հետ խաղի ճակատագիրը վճռելու համար 30 րոպե ունեինք և վճռեցինք. Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ի խաղացողները հիշում են փառահեղ հաղթանակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Կիևի հետ խաղի ճակատագիրը վճռելու համար 30 րոպե ունեինք և վճռեցինք. Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ի խաղացողները հիշում են փառահեղ հաղթանակը

15:27 12.11.2018

1973թ. իր պատմության ընթացքում առաջին անգամ «Արարատ-73»-ը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: Հաղթանակից 45 տարի անց «Արարատ 73»-ի խաղացողները՝ ԽՍՀՄ չեմպիոններ և կրկնակի գավաթակիրներ Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը հանդիպել են մամուլի սրահում, կիսվել հիշողություններով: Տեսակամուրջի միջոցով ասուլիսին մասնակցել է նաև թիմի գլխավոր մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը:

«Հնարավոր չէ մոռանալ եզրափակիչ խաղը, որտեղ մենք պարտվում էինք 1։0 հաշվով, սակայն վերջին 80 վայրկյանների ընթացքում Իշտոյանը գոլ խփեց և հավասարեցրինք հաշիվը: Մենք ունեինք ավելացրած վերջին 30 րոպեները՝ Կիևի հետ խաղի ճակատագիրը վճռելու համար և վճռեցինք. Իշտոյանը խփեց երկրորդ գոլը: Ժամանակը վազում է, 45 տարի է անցել, բայց այդ մասին հաճախ եմ հիշում»,- պատմեց Նիկիտա Սիմոնյանը:

Նա նաև հիշեց, որ իր գերմանացի ընկերներից մեկն ասում էր, որ այդ խաղից հետո բոլորը քարտեզի վրա փնտրում էին փոքրիկ Հայաստանի տեղը:

«Դուք՝ սիրելիներս, հերոսություն եք արել, ինչի համար ևս մեկ անգամ շնորհավորում եմ: Առողջություն, բարեկեցություն ու խորին խոնարհում ձեզ ու նաև մեր երկրպագուներին, որովհետև առանց նրա այսքան հաջողությունների չէինք հասնի»,- նշեց «Արարատ 73»-ի գլխավոր մարզիչը:

Թիմի խաղացող Սերգեյ Բոնդարենկոն, ով արդեն 20 տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, հիշեց, որ այդ տարիներին խաղացողներից և ոչ մեկը որևէ լուրջ վնասվածք չի ստացել:

«Սա կոլեկտիվ էր, որ մեկ միասնական նպատակ ուներ: Նպատակ, որը պատմության մեջ է մնացել: Դա հաղթանակն է, հաղթանակից բացի, ոչինչ սպորտսմենին չի տալիս այդքան ներքին բավարարվածություն, որը մնում է ամբողջ կյանքում: Այդպիսի սպորտսմեն էր նաև Յուրի Վարդանյանը, որին, ցավոք, կորցրեցինք»- ասաց Սերգեյ Բոնդարենկոն:

Նիկիտա Սիմոնյանը խոստովանեց, որ շատ է ուզում Հայաստան գալ, բայց չի կարողանում գալ կնոջ հիվանդության պատճառով, ով ունի իր խնամքի կարիքը: Նա հիշեց, որ իր թիմի հետ վերջին անգամ հանդիպել է Երևանում՝ 10-15 տարի առաջ: Մինչդեռ խաղացողներն ավելի հաճախ են կարողանում հանդիպումներ ունենալ միմյանց հետ:

«Երբ մարդիկ աշխատում են 15-20 տարի միասին և հետո թողնում են իրենց աշխատանքը կամ թոշակի են գնում, իհարկե, քիչ են կարողանում հանդիպել: «Արարատ 73»-ի խաղացողները, սակայն, մշտապես պահպանում են կապը, հանդիպում ենք ֆուտբոլի վետերանների ակումբում, երբեմն նաև դաշտ ենք դուրս գալիս ու խաղում: Դրսում գտնվող մեր ընկերների հետ էլ մշտապես հեռախոսով ենք կապի մեջ լինում»,- ասաց Սերգեյ Պողոսյանը ու նաև Նիկիտա Սիմոնյանին փոխանցեց ընկերների բարևները:

Սերգեյ Բոնդարենկոն էլ պատմեց, որ ընդամենն օրեր առաջ է հանդիպել խաղընկերների հետ՝ իր ծննդյան 70-ամյակի միջոցառմանը:

«Իմ ծննդյան տոնին ներկա էին բոլոր տղաները, որ խաղում էին «Արարատ 73»-ում և Հայաստանում էին: Այդ օրն ինձ ասացին, որ անակնկալ են պատրաստել ինձ համար: Հանկարծ ներս եկավ աղջիկս՝ ամուսնու հետ, ով նույնպես նախկին ֆուտբոլիստ է, ուրախությունից կորցրեցի խոսելու ունակությունս, բայց մինչ անակնկալը տեսնելը, շատ բաներ մտքովս անցան: Ես մտածում էի, որ Նիկիտա Սիմոնյանն է եկել, ես ուրախությունից առաստաղին կբարձրանայի»,- պատմեց Սերգեյ Բոնդարենկոն:

Նիկիտա Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորեց Բոնդարենկոյին ու կատակեց՝ ասելով, որ 75-ամյակին գուցե հանդիպեն Երևանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

18:09 19.06.2025

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվանիստ գյուղի 37-ամյա բնակիչը հունիսի 17-ին ինքնակամ ներկայացել է բաժին: Հունիսի 4-ից տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը`կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […] ...

SHANTNEWS

18:00 19.06.2025

SHANTNEWS

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

17:54 19.06.2025

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

17:46 19.06.2025

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

Պոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

17:39 19.06.2025

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

Հունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...

Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա Սվաջյան

17:30 19.06.2025

Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP