Կողմերին կոչ ենք անում լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը․ ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Կողմերին կոչ ենք անում լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը․ ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

14:22 12.11.2018

Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության ջանքերը բարձր գնահատականի են արժանի։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

Նա հիշատակել է, թե ինչ փուլում է հիմա հակամարտության կարգավորումը․

  • «Ընտրական» դադարից հետո ակտիվացել են կողմերի միջև շփումները,
  • Արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել Դուշանբեում։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է, հրադադարի ռեժիմի խախտումների թիվը նվազում է: Մենք կոչ ենք անում կողմերին լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը: Հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության և կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է»,- հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը։

Դիրքորոշումն արտահայտելու այս ձևաչափը, ենթադրաբար, Ռուսաստանի պատասխանն է Նահանգներին, որի ներկայացուցիչը օրեր առաջ էր նմանատիպ հայտարարություններով հանդես եկել։ Նա բաց նամակ էր ուղարկել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Դրանց մեջ նաև հիշատակվում էր, որ Նահանգները կողմ է շփման գծում հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրմանն ու Կասպրշիկի մշտադիտարկող թիմի կարողությունների (անձնակազմի) ընդլայնմանը։

Այս առաջարկները եղել են Ապրիլյան պատերազմից հետո, և Հայաստանը երկուսի դեպքում էլ համաձայն է եղել իրագործել դրանք։ Սակայն միջնորդների օգնությամբ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություններից հետո Բաքուն մշտապես հրաժարվել է այդ պայմանավորվածություններից։

Ռուսական կողմը, հավանաբար, որոշել է նույնպես ներկայացնել իր դիրքորոշումները նույն ոճով, ու հիշատակել է, որ արդյունավետ հանդիպում եղել է Դուշանբեում, որտեղ անցկացվում էր ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը, իսկ այդ կառույցի ծանրության կենտրոնը հենց Ռուսաստանն է։ ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչը մի քանի գրառում է փոխանցել իրենց ասելիքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP