Բելառուսը 3 թեկնածու ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.94 oC

Բելառուսը 3 թեկնածու ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար

14:56 12.11.2018

Պաշտոնական Մինսկը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ադրբեջանի դեսպանին ընդունելիս։

Երեք թեկնածուի մասին Լուկաշենկոյի հայտարարությունը, ըստ ամենայնի, կապված է մինչ այս ներկայացված միակ թեկնածուի վերաբերյալ դիրքորոշումներով։ Այս պահին դեռ չի լրացել ժամկետը, երբ Հայաստանի ներկայացուցիչը պետք է գլխավորի կառույցը։ Սակայն հավանական է նաև մյուս տարբերակը՝ թեկնածու առաջադրի Բելառուսը, քանի որ հաջորդ քարտուղարը պետք է ընտրվի հենց Բելառուսի առաջարկությամբ։

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել է Բելառուսի ներկայացուցիչ, երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Սա Հայաստանի համար անընդունելի տարբերակ է նախ այն պատճառով, որ Հայաստանն ուզում է պահպանել իր թեկնածուին առաջադրելու իրավունքը, և երկրորդը՝ Զասը մասնակցել է Ադրբեջանին բելառուսական հեռահար հրթիռային զինատեսակի վաճառքի կազմակերպմանը։

Ադրբեջանի դեսպանի հետ այսօրվա հանդիպման ընթացքում Լուկաշենկոն զարմանք է արտահայտել, թե որքան աժիոտաժ է առաջացրել ՀԱՊԿ քարտուղարի նշանակման հարցը լրատվամիջոցներում։ Լուկաշենկոյի խոսքերով՝ ինքը հետևում է մամուլին ու տեսել է, որ եթե լրատվամիջոցներին հավատան, ապա այդ հարցը եղել է հիմնական քննարկման առարկա։ Սակայն դա այդպես չէ, ըստ Բելառուսի նախագահի, այդ հարցը քննարկվել է ընդամենը 15 րոպե։

Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրների ղեկավարները Աստանայում կայացած հանդիպման ժամանակ շատ այլ հարցեր են քննարկել։ Որպես օրինակ՝ Լուկաշենկոն նշել է, որ Նիկոլ Փաշինյանը այդ հանդիպման ժամանակ ներկայացրել է, որ Հայաստանում դեկտեմբերի 9-ին ընտրություններ են լինելու, ինքը՝ Լուկաշենկոն, պատմել է իրենց մոտ անցկացված «Մյունխենի անվտանգության համաժողովի» միջոցառումներից մեկի մասին և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:58 14.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով  Լատվիայում էր

20:45 14.05.2025

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էր

Մայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

20:29 14.05.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

20:12 14.05.2025

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...

SHANTNEWS

20:00 14.05.2025

SHANTNEWS

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

19:54 14.05.2025

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...

BACK_TO_TOP