16:41 12.11.2018
ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանի գնահատմամբ` դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն էականորեն տարբերվում են թե՛ նախորդ, թե՛ աշխարհում տեղի ունեցող բոլոր ընտրություններից, քանի որ այստեղ իշխանության ընտրություններ չեն: Աշոտյանի խոսքերով` առաջատարն այստեղ պարզ է` «Իմ քայլը» դաշինքն է, իսկ ավելի կոնկրետ` ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
«Ոչ թե վարչապետի ընտրություններ են. թեկնածուն տեսանելի է, հայտնի է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանը կամ նրա կողմից նշանակված մեկ այլ անձ, որի վրա գուցե նա փորձի բարդել ակնհայտ դարձող սոցիալ-տնտեսական սնանկության բեռը: Մենք այս ընտրություններում գնում ենք ընդդիմություն ընտրելու` խելոք, գիտակ ընդդիմություն»,- ասաց նա:
Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ պոտենցիալ թեկնածուներին համոզում են հետ կանգնել առաջադրվելու իրենց մտադրությունից: Նա վստահեցրեց` երբ բացահայտվի ռեյտինգային ցանկը, այնտեղ տարբեր դեմքեր կտեսնեն` երիտասարդ, նոր դեմքեր, մարդկանց, ովքեր ՀՀԿ նվիրյալներ են, մարդկանց, ովքեր վայելում են իրենց ընտրատարածքների բնակչության վստահությունը, և մարդկանց, ում չէին մտածում, որ կտեսնեն ցուցակում, բայց չեն տեսնի մարդկանց, ովքեր, ըստ որոշ վերլուծականների, ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները պետք է լինեն:
ՀՀԿ անդամի խոսքերով` Հայաստանի 80 տոկոսը կամ մի քիչ ավելին ընտրելու է «Իմ քայլը» դաշինքը, սակայն պետք է ուժեղ և խելացի ընդդիմություն, եթե մեր երկիրն ամեն անգամ չի ցանկանում տունը կառուցելիս քանդել մինչև հիմքերը, ասել` նորից եմ կառուցում, քանի որ պետությունը շարունակական գործընթաց է, ոչ թե` բուլդոզերով պիտի քանդեն, քարը քարին չթողնեն. այդպես շենքը չի կառուցվի:
Հարցին` մարդիկ ո՞ր արժանիքի համար պիտի ընտրեն ՀՀԿ-ին, Աշոտյանը պատասխանեց.
«Մենք փորձառու ենք, գիտելիք ունենք, մեր թիմն ապացուցել է, որ կենսունակ թիմ է, մեր թիմից ակնկալիքները ժամանակին մասամբ չեն բավարարվել, մասամբ բավարարվել են»:
Նա նաև ասաց, որ շատ հարցերում Նիկոլ Փաշինյանն այսօր շարունակում է իրենց գործը:
Դիտարկմանը, թե եթե նորից պիտի ընտրեն ՀՀԿ-ին, ինչո՞ւ յոթ ամիս առաջ մերժեցին, Աշոտյանն արձագանքեց.
«Մեզ մերժեցին որպես իշխանություն, իսկ այսօր մեզ իշխանություն չեն ընտրելու»:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...