17:41 12.11.2018
ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց` իրեն վախեցնում է այն, որ ժողովուրդը կարող է կրկին հիասթափվել: Խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին` Աշոտյանն ասաց.
«Ապրի ինքը, որ կարողացել է մարդկանց մեջ հույսեր արթնացնել, բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույզերը գահավիժեն: Ես մեծապես շահագրգռված եմ, որ իմ ժողովուրդը հերթական անգամ չապրի հիասթափություն, չբախվի իրականությանը, որը շատ հեռու է իր հեքիաթային պատկերացումներից: Այստեղ` այս դահլիճում, կառավարությանն աշխատեցնող մարդիկ են պետք, որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ես, Էդիկը, Վիգենը, Դավիթը, Արփինեն, Վահրամը այդ մարդկանց աշխատեցնելու ենք մեր քննադատությամբ, գիտելիքով, իմացությամբ»:
Աշոտյանն ընդգծեց` իրենք մրցակցային առավելություններ ունեն, որոնք տուն չեն ուզում տանել: Նա ասաց, որ կոնկրետ իր կենսամակարդակը քիչ է փոխվելու, նա այսօրվա իր աշխատավարձով աշխատանքի առաջարկ ներկայում էլ ունի, ընդ որում` ոչ միայն Հայաստանում: Կայանալիք ընտրություններից առաջ, ըստ Աշոտյանի, պետք է հավասար հնարավորություններով ընտրարշավ լինի բոլոր ուժերի համար, և դա պետք է հենց իշխող ուժին:
«Բնակիչների մեծ մասը վարչապետի պաշտոնակատարի պսիխո-հոգեբանական ազդեցության տակ է: Դուք լավ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է մի լայվով Ազգային ժողով փակել, մի լայվով Ազգային ժողով բացել: Այսօր նա այդ մոգականությունն ունի, հետևաբար քաղաքական մեսիջն է` քաղաքակիրթ պայքարի պետք է գնալ»,- ասաց նա:
Աշոտյանը կարծիք հայտնեց, որ իշխող ուժը պետք է դադարի պետական ռեսուրսներն օգտագործել իր ուզած արդյունքը ստանալու համար:
«Տնաշեննե՛ր, պետք չէ ձեզ 85 տոկոս, ի՞նչ եք անում: Դուք հո Նիկոլ բաշի չե՞ք սարքում: Իմաստը ո՞րն է, եթե մեկ է, ըստ Սահմանադրության, ունենալու եք 2/3-ը, ի՞նչ եք անում, ո՛չ կրեդիտ քարտի վրա եք գցելու, ո՛չ կտակելու եք: Իրենք այդպիսի ցուցանիշների ակնկալիք ունեն»,- ասաց ՀՀԿ անդամը:
Լրագրողները հիշեցրին` նույնպիսի ակնկալիքներ ժամանակին ուներ նաև Հանրապետականը, ինչին Աշոտյանն արձագանքեց.
«Մենք մեր սխալների բեռը մեր ուսերի վրա տարել ենք, այդ ծանրությունը մինչև հիմա տանում ենք, մենք մեր սխալների կամ սխալ ընկալվածության պատճառով տուժել ենք, այսօր էլ իշխանություն չենք, պըրծ, քըխ Հանրապետականը գնաց, եկել է նոր իշխանություն, որ ասում է` ես ավելի լավն եմ, մազեր ունեմ, կապուտաչյա եմ, ուժեղ եմ ավելի»:
Աշոտյանի համոզմամբ` ուժեղ ընդդիմությունը պետք է հենց իրեն` իշխանությանը, օրինակ՝ ԼՂ հարցում: Նա նշեց, թե տպավորություն է ստեղծվել, որ ժողովուրդն այժմ առավոտյան ելնում է Նիկոլ Փաշինյանի անունը շուրթերին, գիշերը «Հայր մեր»-ի փոխարեն «Նիկոլ մեր» է ասում: Խորհրդարանում հայտնվելու դեպքում ՀՀԿ-ն մտադիր է հանդես գալ սեփական նախաձեռնություններով, օրինակ` առաջարկել ստվերային կառավարության սխեմա, այլընտրանքային քաղաքական նախագծեր ներկայացնել:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...