Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է «Շախմատ» հայկական կոնյակը. հասույթի մի մասը կուղղվի Հայաստանում անտառային տարածքների վերականգնման ծրագրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է «Շախմատ» հայկական կոնյակը. հասույթի մի մասը կուղղվի Հայաստանում անտառային տարածքների վերականգնման ծրագրին

12:06 13.11.2018

Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ներկայացրել  է գաղտնի նախագիծը, որի մասին նախօրոք հայտնել էր սոցիալական ցանցերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեքսիս Օհանյանը «Շախմատ» (Shakhmat) անունով կոնյակի արտադրություն է սկսել, որի վաճառքից ստացած հասույթն ուղղվելու է Հայաստանում բարեգործական ծրագրի: «Այսօր ես ներկայացնում եմ ձեզ նոր հայկական կոնյակ՝ «Շախմատ» անունով: Առաջին թողարկմամբ արտադրվել է 2400 շիշ: Դրանք գնելու համար շտապեք այցելել  shakmatbrandy.com կայք: Այս ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել առանց Ֆլավիեր և  Էլիզաբեթ Գարվինների, ովքեր ամեն ինչ արեցին 23-ամյա այս հայկական ավանդույթն աշխարհին հասցնելու համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Օհանյանը:

«Շախմատ»-ի յուրաքանչյուր վաճառված շշի վաճառքից  ստացված հասույթից որոշակի գումար կուղղվի  Հայաստանում իրականացվող Armenia Tree Project ծրագրին:

Ալեքսիս Օհանյանը նաև տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում ներկայացնում է իր սկսած նախագծի  նախապատմությունը: Օհանյանը նախ նշում է, որ հայերի համար շախմատն ավելին է, քան խաղը: «Այն կյանքի, համառության, համբերության և իմաստության խորհրդանիշ է մարդկանց համար, ովքեր չեն ընկնում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց վերահսկողության տակ են պահում»,- ասում է Օհանյանը:

Այնուհետև նա նշում է, որ կոնյակի համար ճիշտ համ գտնելու համար ժամանել է Հայաստան՝ իր հայրենիք: ««Շախմատ»-ի համար մենք օգտագործել ենք կարմիր տեսակի խաղողներ (Ռքածիթելի, Կանգուն, Գառան դմակ, Կախեթ): «Շախմատ»-ը 23 ամյա հնության կոնյակ է, որը պահվում է կովկասյան փայտյա տակառներում, որոնք նրան յուրահատուկ համ են տալիս: «Շախմատը»-ն առաջարկում է համերի առատություն, ներառյալ՝ չորացրած  մրգերի (չիր, չամիչ), ընկույզի, մեխակի, ծխախոտի, մեխակի, վանիլ, կաղին և մի փոքր սև պղպեղ»,- պատմում է Օհանյանը:

Նա ներկայացնում է նաև Armenia Tree Project-ի հետ համագործակցությունը: Ալեքսիս Օհանյանն ընդգծում է, որ Խորհրդային Միության տարիներին ցուրտ ձմռան և տնտեսական դժվարությունների պատճառով Հայաստանի տարածքում ծառահատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ երկրի տարածքում ծառածածկ է 10 տոկոսից էլ քիչ հատվածը: «Մենք համագործակցում ենք Armenia Tree Project-ի հետ, որպեսզի օգնենք երկրի ծառածածկ տարածքների վերականգնմանը՝ «Շախմատ»-ի յուրաքանչյուր շշի վաճառքով: Armenia Tree Project-ն արդեն ավելի քան 5 միլիոն 5 հարյուր հազար ծառ է տնկել՝ ստեղծելով նաև հարյուրավոր սեզոնային աշխատատեղեր: Յուրաքանչյուր շշի վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղվելու Armenia Tree Project-ին՝ որպես աջակցություն Հայաստանում անտառների վերականգնման աշխատանքին: «Ես հպարտանում եմ«Շախմատ»-ով, բայց ես ավելի հպարտ եմ նրա համար, որ սա ձեր և շատ մարդկանց համար լինելու է Հայաստանի համը զգալու առաջին փորձը»,- ասում է Ալեքսիս Օհանյանը:

««Շախմատ»-ը պրեմիում դասի բրենդ է գինեգործության հայրենիքից: Այն հայկական ազգային երկու գանձերի՝ կոնյակի և շախմատի միահյուսումն է»,- ասված է shakmatbrandy.com կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP