14:37 13.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` արդյո՞ք նա ենթադրում է, որ գույքահարկի դրույքաչափերի բարձրացմամբ, ավելացնելով տեղական բյուջեներ գնացող գումարները, դրա չափով կամ համապատասխան չափով կնվազեցնեն ֆինանսական համահարթեցման դոտացիայի ծավալները, որոնք ուղղվում են նույն տեղական բյուջեներ:
«Ես այլ կերպ չեմ պատկերացնում դրա կոմպենսացումը, սա իր հետ բերում է այլ պրոբլեմներ: Այսօր, համաձայն եմ, գույքահարկի հաշվարկման մեթոդիկան լավագույնը չէ, այն նաև իր հիմքում չունի անշարժ գույքի շուկայական արժեքը, որովհետև դա չէ հիմք ընդունված դրույքաչափի որոշման համար, քանի որ մենք չունենք նաև ֆիսկալ կադաստր, եթե մտածում ենք բերել արդյունավետ հարկման մոդելին, ապա պետք է սկսել ֆիսկալ կադաստրից»,- ասաց Հարությունյանը:
Նա հետաքրքրվեց`արդյո՞ք այդ քայլերը նախատեսելու են:
Փաշինյանն արձագանքեց` նշելով, որ գոյություն ունի կադաստրային և շուկայական արժեք, երկուսի միջև առկա հսկայական անհամապատասխանությունն է, որ ձևակերպում է այն խնդիրը, որ պետք է լուծեն, և սա որոշակի բազաների ճշգրտման և գնահատման մեթոդոլոգիայի ճշգրտման շատ լուրջ աշխատանք է բացում, որն անպայման պետք է իրականացվի:
«Տեղական և պետական բյուջեի հարաբերությունները դեռ քննարկման փուլում են, մի քանի հնարավոր մեխանիզմներ կարող են լինել, որ այդ խնդիրները լուծենք և խնդիրներ չառաջացնենք: Այն դեռ մանրամասն քննարկման առիթներ կտա, ընդհանուր առմամբ՝ խոսքը պետական եկամուտների մասին է: Եթե մեզ հաջողվի և կհաջողվի ավելացնել այդ եկամուտները, ծախսերի ուղղության, մեթոդների ու բանաձևերի մասին խոսելը մի փոքր այլ խոսակցություն է, որն անպայման տեղի կունենա»,- նշեց նա:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...