14:48 13.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ վերացրել և վերացնում են արտագաղթին նպաստող մի շարք գործոններ: Խնդիր են դրել բարձրացնել երկրի գրավչությունը, Հայաստանը պետք է դառնա ապրելու լավագույն տեղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
Պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը նշեց, որ որոշ գյուղերում արտագաղթը մեծ է, երիտասարդներ գրեթե չկան: «Ինչպես ենք խրախուսելու երիտասարդների վերադարձը, եթե հայրենադարձության հայեցակարգ չկա»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Փաշինյանը նշեց, որ կար գաղափար` որոշակի արտոնություններ սահմանել այն մարդկանց համար, ովքեր վերադառնում են Հայաստան:
«Սակայն ինչ անենք այն մարդկանց հետ, ովքեր ճամպրուկները կապել են և ուզում են գնալ երկրից: Մեր խնդիրը պետք է լինի երկրի գրավչության բարձրացումը: Մենք երկար ժամանակ առաջնորդվել ենք այն կանխավարկածով, որ միայն սոցիալական խնդիրը չէ պատճառը, որ մարդիկ արտագաղթում են: Այստեղ կա արդարության, օրինականության, հնարավորությունների, արժանապատվության խնդիր: Մենք այսօր երաշխավորում ենք, որ որևէ մեկը որևէ մեկին չի կարող ապօրինի կերպով ինչ-որ բան ասել: Հայաստանում մենք հաշվարկել ենք, թե արտագաղթին ինչքան են նպաստում տարբեր ճնշումների մեխանիզմները, թաղային հեղինակությունները, իրավապահ համակարգի ապօրինությունները, տնտեսական գործունեության սահմանափակումները, արտոնությունները: Մենք այդ ամեն ինչը վերացրել ենք և վերացնում ենք»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե ներգաղթի կոնցեպտն այն է, որ Հայաստանը պետք է դառնա լավագույն տեղն ապրելու համար: Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ այսօր արդեն խթանում են հայրենադարձությունը: «Անշարժ գույքի շուկայում գներն աճում են, քանի որ արտերկրում ապրող շատ հայրենակիցներ գալիս են և անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ են անում: Այս ամենը լինելու է ներգաղթի լավ պատճառ»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքերով` իրենց կուսակցությունը հիմնադրման օրից ծրագրային փաստաթղթում արձանագրել է, որ առաջիկա քսան տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը պետք է կրկնապատկվի:
«Այդ քաղաքական ուղեգիծը մեզ համար գաղափարական նշանակություն ունի: Բայց մենք դա չենք պատկերացնում տեխնիկական գործողությունների արդյունքում: Մենք հավատում ենք, որ դա երկրի բովանդակային բարեփոխումների արդյունք պետք է լինի»,- եզրափակեց Փաշինյանը:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...