Էժան մանիպուլյացիաները մեզ խանգարում են, բայց մենք առաջ ենք գնալու. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Էժան մանիպուլյացիաները մեզ խանգարում են, բայց մենք առաջ ենք գնալու. Արայիկ Հարությունյան

12:30 14.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, բացի ոլորտում արված քայլերից, անդրադարձավ նաև որոշ սադրանքների:

Նա ընդգծեց՝ Հայաստանում կրթությունը պետք է լինի ներառական և արդար: Այն, ինչ արվել է վերջին վեց ամիսներին միտված է դրան, որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, ոչ թե առանձին խմբերի: Նախկինում, ըստ Հարությունյանի, ոլորտում եղել են մարդիկ, որոնք առաջնորդվել են բացառապես անձնական շահերով, նրանց զավակները կրթվել են արտերկրում, իսկ դա, նախարարի պաշտոնակատարի խոսքով, նույնն է, որ պաշտպանության նախարարի որդին օտար բանակում ծառայի, առողջապահության նախարարի որդին մինիմալ կարիքները հոգա օտար պետություններում:

Հարությունյանն ասաց, որ այդքան մեծ քննադատության ենթարկվող՝ կրթության ոլորտում ապաքաղաքականացմանը ստիպված են եղել գնալ, քանի որ մինչ այժմ ուսուցչին ստիպել են ընտրությունից ընտրություն նվաստանալ, կեղծել, հետո գլուխը կախ գնալ քաղաքացի կրթելու:

«Պետք է ճահիճը չորացնենք, ճահճի վրա չես կարող լուրջ հիմք դնել, այն ամեն ինչ կկլանի»,- ասաց նա:

ԿԳ նախարարի պաշտոնակատարն արձագանքեց նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի որոշ արտահայտություններին, էվոլյուցիոն օպտիմալացման քննադատությանը նա արձագանքեց, որ իրենք պետք է գնան լուրջ փոփոխությունների՝ կազմակերպման առումով:

Ինչ վերաբերում է հայագիտությանն ուշադրություն չդարձնելուն, Հարությունյանն ասաց, որ միլիարդավոր դրամներ են տրվում հայագիտությանը, բայց արդյունքը շատ փոքր է:

«Մենք նայում ենք՝ ուր են գնում այդ գումարները, ինչ անորակ պարբերականների ու կենտրոնների: Տնտեսագիտության պրոֆեսորի համար ստեղծել են հայագիտական հիմնադրամ, որ նա զբաղվածություն ունենա: «Հայ եկեղեցու պատմության» մասին …

Անընդհատ շեշտելով տարբեր թեմաներ՝ «Հայ եկեղեցու պատմություն», ԼԳԲՏ, փորձում են դիսկուրս փոխել, այնինչ այս, ինչպես և բոլոր այլ առարկաները, լուրջ վերանայման կարիք ունեն, այդ թվում՝ մաթեմատիկայի, ռուսերենի դասավանդումը: Այս էժան մանիպուլյացիաները, որոնք երրորդական լրատվամիջոցների կողմից վերնագրերի են վերածվում, մեզ խանգարում են, բայց մենք առաջ ենք գնալու»,- նշեց Հարությունյանը:

Նա նաև հայտնեց՝ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվելու են նրանց վերապատրաստման արդյունքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP