21:58 16.11.2018
Հայաստանում անցկացվում է «Երևան ջազ-ֆեստ» ամենամյա միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակին և հիմնադիր դիրիժոր Արտեմի Այվազյանին։ Մայրաքաղաքում ու Շուշիում անցկացված փառատոնային երեկոներից հետո երեկ ջազային համերգ է տեղի ունեցել նաև Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում, որին մասնակցել են երիտասարդ ու հայտնի ջազմեններ։
«Երևան ջազ-ֆեստ» ամենամյա ավանդական ջազային երեկոն Գյումրիում բացեցին երիտասարդ ջազմենները: Բեմահարթակ դուրս եկան դաշնակահարներ Ռաֆայել Պետրոսյանի և Կարեն Գրիգորյանի ղեկավարած քառյակները: Հանրահայտ ու սիրված ջազային հիթերը հնչեցին շեփորի, դաշնամուրի, կոնտրաբասի ու հարվածային գործիքների ուղեկցությամբ։ Ջազի հնչյունները կլանում էին դահլիճը և տրամադրությունը փոխանցում երիտասարդ երաժիշտներին:
Երիտասարդ ջազմեններին աջակցելուց բացի՝ «Երևան ջազ-ֆեստ» փառատոնը նպաստում է հայկական ջազի տարածմանն ու հանրահայտ ջազմենների հետ շփումներին: Երիտասարդ երաժիշտներից հետո բեմահարթակը տրամադրվեց երեկոյի հատուկ հյուր, հանրահռչակ ջազմեն Սերգեյ Մանուկյանին: Գյումրեցի հանդիսատեսը նրան ընդունեց առանձնակի ոգևորությամբ։ Ջազի լեզվով ու ջազի միջոցով ինքնարտահայտվող հայ ջազմենը հանդիսատեսին ներկայացավ նախ հայտնի բլյուզային կատարումներով։
Սերգեյ Մանուկյանին նվագակցում էր երիտասարդ թմբկահար Արման Մնացականյանը։ Սա իմպրովիզ էր, առաջին անգամ միասին նվագում էին բեմահարթակում: Ռեյ Չարլզի, Ֆրենկ Սինատրայի ստեղծագործությունները ներկայացնելուց հետո երաժիշտներն անցան բոլոր ժամանակների հայտնի ու սիրված Բիթլզի կատարումների յուրովի մեկնաբանությանը:
Մոսկվայում բնակվող և ստեղծագործող Սերգեյ Մանուկյանի համերգները Հայաստանում հաճախակի են, ջազի սիրահարների համար նրա իմպրովիզներն ամենասիրվածն են: Այս երաժշտության հետ պետք է միշտ անկեղծ լինել, հենց այդ անկեղծությունն էլ երաժշտության միջոցով փոխանցվում է հանդիսատեսին։ Ջազմենի երգացանկում առանձնահատուկ տեղ են գրավում հայկական ժողովրդական մոտիվներով կատարումները, որոնք միշտ ներկայացնում էտարբեր երկրներում ունեցած համերգային շրջագայություններում:
«Ժամանակին Օրբելյանը ստեղծել է հայկական մոտիվներով այնպիսի երաժշտություն, որը հպարտությամբ կարող ես ներկայացնել ամերիկյան ջազային ստեղծագործությունների կողքին։ Հայկական ջազում մեր ազգային երաժշտության էլեմենտները կան, որոնք գեղեցկացնում են իմ կատարումները»,- ասել է հայտնի ջազմեն Սերգեյ Մանուկյանը։
Ջազային երեկոն էլ Սերգեյ Մանուկյանը եզրափակեց իմպրովիզով ու հայկական մոտիվներով երգերի կատարմամբ, իսկ դահլիճը հոտնկայս ծափահարեց հանրահայտ ջազմենին: «Երևան ջազ-ֆեստ» միջազգային փառատոնը կեզրափակվի նոյեմբերի 20-ին կայանալիք գալա համերգով, որին կմասնակցի նաև հանրահայտ Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբը՝ Բորիս Ֆրումկինի գլխավորությամբ։
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...