21:53 14.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ սահմանին աջ ղեկով մեքենաների թիվն օրեցօր ավելանում է ու արդեն անցել է 300-ը: Ընդհանուր առմամբ, պատվիրված մեքենաների թիվը 3000 է, և եթե խնդիրը չլուծվի ու շարունակեն չթույլատրել մեքենաների ներկրումը, սահմանում խնդիրներ կառաջանան:
Բագրատաշենի անցակետում կուտակված մեքենաներից մի քանիսն արդեն վնասվել են, քանի որ տարածքով անցնող բեռնատարները շրջադարձի ժամանակ, տեղ չունենալու պատճառով, հարվածել են դրանց:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից մեկը SHANTNEWS.am-ին ցույց է տվել նոր վնասված ավտոմեքենայի լուսանկարներն ու, ընդհանուր առմամբ, վնասվածների մասով՝ վիճակագրություն ներկայացրել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները փակել են Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա տանող հատվածն այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ասել է, որ ՊԵԿ-ի առաջարկն անփոփոխ է մնում՝ պետք է մեքենաները ներկրել և մեկ տարվա ընթացքում ղեկը ձախ տեղափոխել: Ակցիայի մասնակիցները փորձել են մոտենալ նաև Կառավարության շենքից դուրս եկող փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, նա ասել է, որ գործնական հանդիպման է, շտապում է: Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն է մոտեցել ակցիայի մասնակիցներին և ասել, որ Ավինյանն իրեն է հանձնարարել զբաղվել խնդրով: Վարագ Սիսեռյանը վաղը կհանդիպի «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Սիսեռյանն ասել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության աշխատանքի համակարգմամբ հենց Ավինյանի գրասենյակն է զբաղվում: Սիսեռյան- «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներ հանդիպումը կկայանա վաղն առավոտյան:
Ըստ փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի ղեկավարի՝ կփորձեն գտնել բոլորի համար ձեռնտու լուծում:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...