12:38 15.11.2018
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նոյեմբերի 15-ին ԱԺ նիստի ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանից հետաքրքրվեց՝ եթե հենց վաղն իսպառ վերացնեն կարմիր գծերն ու արագաչափերը, ճանապարհային երթևեկության անվտանգության հետ ինչ-որ բան կկատարվի՞:
Քոչարյանը ձեռնպահ մնաց այդ հարցին պատասխանելուց, նշեց, որ այս ուղղությամբ ոստիկանությունը հատուկ վերլուծություն չի արել, ապա հայտնեց, որ հարցի տնօրինման առարկան ՏԻՄ իրավասության շրջանակներում է: Փոխոստիկանապետը, սակայն, ասաց հետևյալը.
«Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ արագաչափերի տեղադրումը 2012-ից և ընդհանրապես տեխնիկական վերահսկման միջոցների օգտագործումը մահերի թիվը կրճատել է 11 տոկոսով, այսինքն՝ եթե այսօր տարեկան ունենք միջինը 300 մահվան դեպք, արագաչափերի բացակայության պարագայում այդ թիվը 11 տոկոսով ավելի կլիներ: Այս վերլուծության արդյունքները մի քանի անգամ վերահաստատվել են»,- ասաց նա:
Արձագանքելով՝ Մելքումյանը նշեց, որ վեց տարվա ընթացքում վարորդները որոշակի վարքագիծ են ձեռք բերել, ապա հետաքրքրվեց՝ եթե վարքագիծը ձեռք են բերել վեց տարում, արդյո՞ք արագաչափերը հանելուն պես կմոռանան այդ վարքագիծը:
Քոչարյանը պատասխանեց, որ երթևեկության անվտանգության ոլորտում օրինաչափություններ են գործում: Նա հիշեցրեց՝ քաղաքական փոփոխություններից հետո, երբ մեղմացվեց քաղաքականությունն այս ոլորտում, այն հանգեցրեց որոշակի դժգոհությունների:
«Դա բերեց նրան, որ, չասեմ սոցիալական հանդուրժելիության շեմը հաղթահարված է, բայց հասկացանք, որ վարորդների վարքագծում վատ իմաստով փոփոխություններ են տեղի ունենում: Արագաչափերի զսպող նշանակությունն, իրոք, մեզ համար ակնառու է, և այս հարցում ոստիկանությունն իր կայուն տեսակետն ունի: Կարմիր գծերը հասկանում եմ, որ նաև անվտանգության հարց են, սակայն ձեռնպահ կմնամ որևէ կարծիք հայտնելուց, քանի որ ուսումնասիրություններ չունենք»,- ասաց փոխոստիկանապետը:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...