Վստահության ռեսուրսը կդրսևորվի ընտրությունների ժամանակ. Գևորգ Պետրոսյանը՝ ԲՀԿ-ի վարկանիշի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.31 oC

Վստահության ռեսուրսը կդրսևորվի ընտրությունների ժամանակ. Գևորգ Պետրոսյանը՝ ԲՀԿ-ի վարկանիշի մասին

15:50 15.11.2018

Այսօր խորհրդարանում լրագրողները հարցրել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, թե արդյոք անցկացրել են սոցիոլոգիական հարցումներ՝ որքան է ԲՀԿ-ի վարկանիշն այսօր:

«Կոնկրետ այս պահին ես սոցիոլոգիական հարցումներից տեղյակ չեմ, բայց շփվելով ժողովրդի հետ, ամեն օր խոսելով մարդկանց հետ, կիսելով նրանց դիրքորոշումները, լսելով նրանց, կարծիքները հաշվի առնելով՝ կարող եմ փաստել, որ ԲՀԿ-ն այսօր բավականին մեծ հանրային վստահության ռեսուրս ունի: Կարծում եմ, որ այդ ռեսուրսը կդրսևորվի ընտրությունների ժամանակ»,- ասել է Պետրոսյանը:

Հարցին՝ դա համեմատելի՞ է 2017-ի ռեսուրսի հետ, Պետրոսյանն այսպիսի պատասխան է տվել.

«Գիտեք, 2017 թվականին մենք նույնպես շատ բարձր հանրային վստահություն ունեինք, բայց էն ժամանակ իրադրությունն այլ էր, էն ժամանակ այլ վտանգներ կային: Կածես թե հիմա այդ վտանգները, այդ մարտահրավերները չկան:  Այսօր խոսել այս կամ այն տեղի մասին, կնշանակի ժողովրդի կարծիքն արհամարհել: Եկեք հարգենք ժողովրդի կարծիքը, լսենք ժողովրդի ձայնը, տեսնենք՝ վստահության ինչ պաշար է տալիս այս կամ այն քաղաքական ուժը, որ դրանից հետո պարզ լինի մեր քաղաքական ուժի տեղն այս արևի տակ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP