00:47 16.11.2018
Հիմա մենք շատ լավ հիմքեր ենք դրել, որպեսզի առաջիկայում հանրակրթության ոլորտում փոփոխություններ կարողանանք տեսնել: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական ծրագրի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
«Փոփոխություններն արդեն իսկ տեսանելի են որոշ առումներով՝ կոռուպցիայի առումով, նույն ապաքաղաքականացման առումով, ծրագրերի փոփոխության առումով, վերապատրաստումների առումով: Այնպես որ, բոլոր ուղղություններով աշխատանք տարվում է»,- հայտարարել է նա:
ԿԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ԵՊՀ-ին վերաբերող որոշ հարցերին՝ մասնավորապես նրան, որ Մայր բուհում շատ բան չի փոխվել, ու տեղի չի ունեցել նաև ռեկտորի փոփոխություն՝ նշելով, որ որոշ փոփոխություններ, այդուհանդերձ, եղել են:
«Այո՜, ռեկտորը չի փոխվել, բայց ամեն ինչ ժամանակի խնդիր է, և բարդ համակարգերի ժամանակ լինում են բարդ որոշումներ, ընդ որում՝ մի քիչ էլ ժամանակ են պահանջում»,- ասել է Հարությունյանը:
Իր խոսքերով՝ հիմա յուրաքանչյուր դասախոս կարող է իր բողոքները ներկայացնել, ինչը նախկինում չէր կարող անել, որովհետև սպառնալիք կար, որ իրեն կազատեն, ուսանողներն էլ ազատ պայքարում են իրենց իրավունքների պահպանման համար:
«Իհարկե, կան որոշ բացասական դրսևորումներ: Այսօր ես մի քանի հարյուր, թե հազար ստորագրություն պետք է ստանամ, այդպիսի տեղեկություն եմ ստացել, իբրև, ի աջակցույթուն գործող ուսանողական խորհրդի, բայց ունեմ նաև տեղեկություններ, որ այդ ստորագրողների մի մասը, գոնե, տեղյակ չի եղել՝ ինչի համար է ստորագրում: Սա էլ կշտկենք, ժամանակի խնդիր է»,- ասել է նա:
Հարցին, թե արդյո՞ք ներկայիս ուսանողական խորհուրը դեռևս հին գաղափարներով է գործում՝ Արայիկ Հարությունյանը դրական պատասխան է տվել՝ հավելելով, որ իրենք չեն ցանկանում միջամտել ներհամալսարանական գործերին:
«Մենք օրենսդրական առումով և կարգավորումների առումով կարող ենք միջամտել: Եթե նայենք բուհական ինքնավարության և ուսանողական խորհուրդների տեսանկյունից ՝ ուսանողներն իրենք պետք է որոշեն, թե ինչպիսի ուսանողական խորհուրդ են ուզում ունենալ: Օրինակ՝ Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսանողները հավաքվեցին, մեծամասնությամբ համաժողով անցկացրին և ուսանողական խորհուրդ ընտրեցին»,- ասել է նա:
Նա նկատել է, որ, այդուհանդերձ, ուսանողական խորհուրդներն ուսանողների համար միջոց են՝ հասկանալու իրենց պարտականություններն ու պաշտպանելու իրենց իրավունքները:
17:10 30.04.2025
Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...
17:00 30.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ըԲացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...
16:54 30.04.2025
Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...
16:51 30.04.2025
Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումըՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...
16:48 30.04.2025
Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքովՊակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...
16:45 30.04.2025
Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ […] ...