Խորհրդարանը չի ընդունել Էդմոն Մարուքյանի առաջարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Խորհրդարանը չի ընդունել Էդմոն Մարուքյանի առաջարկը

12:47 16.11.2018

Այսօր խորհրդարանում քվեարկության է դրվել «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Հարգելի՛ գործընկերներ, շատ եմ կարևորում այս նախաձեռնությունը և խնդրում եմ աջակցել: Այն վերաբերում է մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը, և ես շատ եմ կարևորում, որ այն այսօր ընդունվի: Որովհետև որևէ քաղաքական նպատակ, քաղաքական աստառ չունի այս նախագիծը, զուտ հումանիստական բնույթ է կրում»,- ասել է օրենքի նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանը:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ինքը ևս միանում է կոչին.

«Հորդորում եմ իմ այն ընկերներին, ովքեր հումորի համար նստել են դահլիճում և կուզեն՝ կքվեարկեն, չեն ուզի՝ չեն քվեարկի, հասկանալ, որ այսօր ՀՀ բոլոր կալանավայրերում հետևում են այս նախագծի քվեարկությանը: Մարդիկ շատ դեպքերում անհարկի ենթարկվել են ոչ մարդկային վերաբերմունքի: Մենք պարտավոր ենք վերականգնել այդ մարդկանց իրավունքը, և այս նախագիծը միտված է դրան: Հորդորում եմ բոլորին գոնե այս նախագծին քվեարկել կողմ և չտապալել այն»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ սա այն դեպքն է, երբ երկու լոռեցիների կարծիքը համընկնում է.

«Ես պաշտպանում եմ այդ նախաձեռնությունը: Կալանավայրերում գտնվող մեր քաղաքացիների իրավունքները պետք է պաշտպանվեն: Դա հումանիստական օրենսդրական նախաձեռնություն է, ես կողմ եմ քվեարկելու դրան՝ չնայած որ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել»,- ասել է Շարմազանովը:

Որոշումը չի ընդունվել:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես ազատազրկման ձևով նշանակվող պատիժների 1.5 օր, ինչպես նաև մինչև 2004 թ.-ի օրենքին տալ հետադարձ ուժ։

Կառավարությունում քննարկման ժամանակ էլ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասել է,  որ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոմիտեի նիստում նախագծի քննարկմանը ներկա է եղել և հայտնել, որ համաներման նախագծի դեպքում նման փոփոխության անհրաժեշտություն չկա, ուստի նախագծի ընդունման անհրաժեշտություն չկա: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի տեսակետին, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պատգամավորի առաջարկի հիմնական շարժառիթը բանտախցերի բեռնաթափումն է, իսկ այս խնդիրը լուծվում է համաներմամբ, ուստի հավելյալ քաշքշուկների կարիք չկա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP