Մերկելի քաղաքական և անձնական ռազմավարական պլանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Մերկելի քաղաքական և անձնական ռազմավարական պլանը

19:48 18.10.2017

Սեպտեմբերի 24-ին կայացան Բունդեսթագի ընտրությունները, և Անգելա Մերկելի կուսակցությունը տարավ հարաբերական հաղթանակ, իսկ Մերկելը 4-րդ անգամ վերընտրվեց Գերմանիայի կանցլեր: Այժմ Բունդեսթագում եկել է ժամանակը միջկուսակցական բանակցությունների և կոալիցիաների կազմման փուլը, որը կանցլերը շատ է կարևորում, քանի որ վերջին ընտրությունների ժամանակ կորցրել է 60 պատգամավորական մանդատներ, որոնք առաջիկայում կարող են ներքաղաքական կյանքում որոշիչ դեր ունենալ:

ShantNews-ն ավելի վաղ անդրադարձել էր կանցլերի ոճին, իսկ այսօր որոշել ենք վերլուծել նրա վարած արտաքին և ներքին  քաղաքականությունը, նաև մի փոքր խոսել անձնական կյանքից:

Առհասարակ Անգելա Մերկելի վարած քաղաքականությունը շատ հակասական է: Արևմուտքի քաղաքագետները նշում են, որ անպայման չէ համաձայնել Մերկելի որոշումների հետ, բայց անհնար է ժխտել այն փաստը, որ նա իր քաղաքական սուր որոշումներով կարողանում է պահել Եվրոպայի սրտում գտնվող ուժեղ տնտեսություն ունեցող պետության կայունությունը: 

Ընտրություններից հետո Մերկելի անձի շուրջ քննարկումների ալիքը նոր թափ առավ՝ նորից սկսեցին քննադատել և զանազան պիտակներ կպցնել: Բայց քաղաքական այս երերուն իրավիճակում, երբ դիմում-բողոք-պահանջներ են հնչում տարբեր կողմերից, Մերկելը կարողանում է տիրապետել իրեն և մնալ թելադրողի դիրքերում: Նա կարծես հայտնի «Գահերի խաղը» սերիալի Դեյներիս Թարգարիենը լինի, որը չի նախընտրում ոչնչացումների գնով վաստակած արագ հաղթանակները, այլ ունի ուժ և դրա հիման վրա ձեռնարկում է ռազմավարական կարևորություն ունեցող քայլեր, որոնք կպահեն ԵՄ արժեքները:

Շատ քաղաքագետներ կարծում են, որ 60 մանդատների կորուստը նույնպես Մերկելի ռազմավարական պլանի մեջ է մտնում, որպեսզի նրանց միջոցով բարձրաձայնի այն խնդիրները, որոնք չի կարող ասել իր անունից՝ սահմանների բացում, միգրացիոն ճգնաժամ, Եվրոպայի անվտանգություն և այլ խնդիրներ:

Ինչպես հաղորդում է գերմանական Spiegel պարբերականը, Մերկելը տեղեկատվություն չի ստանում մամուլից և առհասարակ չի սիրում երկար խոսել լրատվամիջոցների հետ: Նա հիմնականում նախընտրում է իր պատվերով հարցումներ անցկացնել հասարակության շրջանում այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ: Այս կերպ նա ցույց է տալիս, որ կարևորում է իր երկրի քաղաքացիների կարծիքը և կայացնում է որոշումներ՝ հօգուտ նրանց:

Անգելա Մերկելն իր ողջ կյանքը նվիրել է աշխատանքին, սակայն դա նրան չի խանգարել կառուցել նաև անձական կյանքը: Նա երկու անգամ ամուսնացել է: Իր առաջին ամուսնությունը Ուլրիխ Մերկելի հետ Անգելան մեկնաբանել է որպես չմտածված քայլ: Հատկանշական է այն, որ  դեռ շարունակում է կրել առաջին ամուսնու ազգանունը: Կանցլերն այս իրողությունը մեկնաբանել է՝ ասելով, որ բաժանման շրջանում իր կարիերան ծաղկում էր ապրում և ազգանունը փոխելու ժամանակ պարզապես չի գտել: 

Բաժանումից հետո նա հանդիպել և ավելի ուշ ամուսնացել է ֆիզիկոս Իոահիմ Զաուերի հետ, որի հետ էլ ապրում է մինչ օրս: Երեխաներ չունեն, և իր հարցազրույցներից մեկում Մերկելն ասել է.

«Ես դեմ չէի երեխաներ ունենալուն, բայց չստացվեց: Ես քաղաքականության մեջ եմ եղել վաղ հասակից և 35 տարեկանում արդեն լուրջ պաշտոններ էի զբաղեցում: Այդ շրջանում էր, որ ինքս ինքս ինձ հարց տվեցի, թե կարո՞ղ եմ հոգալ երեխաների մասին: Այդ հարցի պատասխանը մեկն էր՝ ես պարզապես ժամանակ չունեմ այդ երեխաներին մայրական ջերմություն տալու»:

Երիտասարդ տարիքում Անգելա Մերկելը նուդդիստ է եղել, պապարացիները նաև հրապարակել էին կանցլերի՝ նուդդիստական լողափում 60-ականներին արված մերկ լուսանկարները: Մերկելի մամլո խոսնակը այդ լուսանկարները մեկնաբանել է՝ ասելով, որ այդ շրջանում Գերմանիայի բնակիչների համար լողափերում նմանատիպ հանգիստը շատ տարածված է եղել: Այժմ ֆրաու Մերկելը նախընտրում է ամուսնու հետ հանգստանալ Իտալիայում կամ շվեյցարական Ալպերում:

Անգելա Մերկելը ամուսնու հետ Իտալիայում


 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

BACK_TO_TOP