00:24 17.11.2018
Սուբվենցիոն ծրագրով Մուշ 2/2 թաղամասում իրականացվող հրապարակի կառուցման աշխատանքները նախատեսված ժամկետներում, ամենայն հավանականությամբ, չեն ավարտվի: Այստեղ էլ, ինչպես փողոցաշինական մեծ ծրագրում է, խոչընդոտել են նախագծային փոփոխությունները: Մոտ 106 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի 70 տոկոսը համաֆինանսավորել է համայնքային բյուջեն, իսկ 30 տոկոսը՝ կառավարությունը:
Շիրակի մարզից ներկայացվել ու հաստատվել են երկու ծրագիր, երկուսն էլ առայժմ անավարտ են: Քաղաքապետարանը առաջնահերթ էր համարել Մուշ 2/2 թաղամասում հրապարակ-այգի կառուցելու և աղբահան մեքենաներ ձեռք բերելու ծրագրերը:
Երեք հեկտար տարածքի վրա 4 ամսում շինարարները հարթեցում, եզրաքարերի տեղադրում և մասնակի բետոնապատումն են ավարտել: Գործի մեծ ու հիմնական մասը մնում է: Շարունակելու համար ճիշտ նախագիծ է պետք: Եղածը թերություններով է, ուղարկել են փոփոխության: Պատվիրատուն և նախագծողը քաղաքապետարանն է, իսկ թե ինչու են նախագծման աշխատանքներն ուշանում, շինարարին բացատրություններ չեն տալիս:
Հիմնական աշխատատար գործը ջրավազանի կառուցումն է, որն ավելի շուտ պետք է սկսած ու ավարտած լինեին: Կենտրոնից գործը սկսելու փոխարեն, բանվորները հակառակն են արել: Նախագծային թերություններից ելնելով՝ ջրավազանի կառուցումը հանվել է ընդհանուր շինարարությունից:
Ջրավազանը չկա, փոխարենը պետք է շատրվաններ կառուցվեն, բայց դրանց գծագիրն էլ չկա: Հրապարակի կենտրոնական մասում աշխատանքները դադարեցրել, անցել են երկրորդական աշխատանքներին ՝ ճեմուղիներն են բետոնապատում: Այստեղ էլ գործը շինարարի համար հարթ չէ:
Բետոնապատում ավարտած են եղել, երբ նախագծողներն ասել են, թե լուսավորության ցանցի մալուխները պետք է դարձնել ստորգետնյա: Պարզվում է, շինարարին ներկայացրած սկզբնական նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը չի արվելու: Շինարարին տրվել է մի նախագիծ, որով, ըստ էության, չեն էլ առաջնորդվում:
Ժամկետների խախտումներ, հավանաբար, չեն լինի Մուշ և Անի թաղամասերն իրար կապող նոր ճանապարհի կառուցման աշխատանքներում: Ընդամենը վեց հարյուր մետր երկարությամբ փողոցում ասֆալտապատումը շինարարն ավարտել է ու անցել մայթերին, իսկ ասֆալտ անելու երաշխիքը եղանակն է:
Փողոցաշինական լայնածավալ ծրագրով, սա երկրորդ փողոցն է, որի վերակառուցումը գրեթե ավարտված է, բայց առանց անձրևաջրատար համակարգի: Կուտակվող ջրերը հեռացվելու են թեքությամբ տեղադրված խողովակների միջոցով:
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...