Վճարային տերմինալները դեռևս չեն ընդունի նոր թղթադրամները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+23.09 oC

Վճարային տերմինալները դեռևս չեն ընդունի նոր թղթադրամները

12:55 20.11.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԿԲ-ում ներկայացվել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել են Հայաստանի երրորդ Հանրապետության արժույթի՝ դրամի 25-ամյակի առթիվ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի 22-ից: 1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:

ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը, սակայն, մի խնդրի մասին է խոսել: Բանն այն է, որ վճարային տերմինալները դեռևս չեն ընդունի նոր թղթադրամները:

«Սկզբնական շրջանում մեր նոր թղթադրամներով հնարավոր չի լինի վճարային տերմինալներից վճարումներ կատարելը: Բանը նրանում է, որ որոշակի տեխնիկական և ծրագրային փոփոխություններ պետք է լինեն, որից հետո նոր հնարավոր լինի այս թղթադրամներով վճարային տերմինալներից վճարումներ կատարել»,- ասել է Դավիթ Նահապետյանը:

Ըստ ԿԲ գլխավոր քարտուղարի՝ այդ խնդիրն ամեն դեպքում շատ արագ կլուծվի: ԿԲ-ն պարզապես չի ցանկացել բիզնեսի վրա մեծ բեռ դնել, որպեսզի նոյեմբերին այդ բոլոր լուծումները լինեին.

«Հատկապես, որ սկզբնական շրջանում տեսակարար կշիռն այս թղթադրամների շատ մեծ չի լինի շրջանառության մեջ, և մեր քաղաքացիները հանգիստ կարող են երկրորդ սերնդի թղթադրամներով գործարքներն անել, վճարել: Մինչև մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում մենք կարողանանք այդ բոլոր տեխնիկական հարցերը լուծել»,- հավելել է Նահապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի

20:55 16.06.2025

«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի

«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Լեյրիայում», «Ռիու Ավեում», «Բրագայում» և այլուր։ Նա 2024/25 մրցաշրջանում եղել է «Ֆեյրենսեի» ավագը, 32 խաղում գոլային փոխանցում է գրանցել։ ...

Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունը

20:46 16.06.2025

Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունը

Իսրայելը հարված է հասցրել Իրանի պետական ​​հեռուստաընկերության շենքին: Ավիահարվածի պատճառով ընդհատվել է ուղիղ հեռարձակումը: Այս մասին հայտնել է Mehr լրատվականը: Նշվում  է, որ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ուղիղ հեռարձակումների կադրերը ցույց էին տալիս հեռարձակողի գլխավոր գրասենյակին հասցված մեծ վնասը։ Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի էր քաղաքի որոշ հեռավոր շրջաններից։ ...

ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետ

20:34 16.06.2025

ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

20:21 16.06.2025

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

20:12 16.06.2025

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...

SHANTNEWS

20:00 16.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP