ՀՀ նոր թղթադրամները նաև հավելված կունենան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+14.09 oC

ՀՀ նոր թղթադրամները նաև հավելված կունենան

15:46 20.11.2018

SHANTNEWS-ն այսօր արդեն հայտնել է, որ ԿԲ-ում, երբ ներկայացրել են ՀՀ 3-րդ սերնդի նոր թղթադրամները, արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանն անդրադարձել է դրանց դիզայնին ու պաշտպանվածությանը: Իսկ ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն ասել է, որ թղթադրամների մասին տեղեկություններով նաև հավելված է լինելու.

«Ներկայացված կլինեն դրամի բոլոր հատկանիշները՝ շատ դիտարժան ձևով: Եվ մեր հանրությունը հնարավորություն կունենա ինչպես Android, այնպես էլ iOS համակարգերում այդ հավելվածն ունենալ», – ասել է Նահապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԿԲ-ում ներկայացվել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել են Հայաստանի երրորդ Հանրապետության արժույթի՝ դրամի 25-ամյակի առթիվ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի 22-ից: 1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ դրական է

14:26 14.05.2024

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ դրական է

2024 թվականի մայիսի 14-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.44մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի` 1900.43 մ, համեմատ բարձր է 1սմ-ով։ 2021 թվականի հունիսի 21-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.84 մ, որը հավասար է եղել 2020 թվականի նույն օրվա մակարդակին, իսկ 2021 թվականի հունիսի 22-ից մինչև 2024 թվականի մայիսի 12-ը լճի մակարդակը […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

13:55 14.05.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: ...

Օդի ջերմաաստիճանը նվազելու է

13:36 14.05.2024

Օդի ջերմաաստիճանը նվազելու է

Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ […] ...

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

13:11 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

12:52 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն Ալմաթիում

12:50 14.05.2024

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն Ալմաթիում

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն Ալմաթիում։ Այս մասին նշված է Բելգիայի ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում գրառման մեջ։ «Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը, որը տեղի է ունեցել մայիսի 10-ին և 11-ին, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես […] ...

BACK_TO_TOP