Նախարարի պաշտոնակատարը մանրամասներ է հայտնել գազի հարցով ՌԴ-ի հետ կնքված համաձայնագրից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

Նախարարի պաշտոնակատարը մանրամասներ է հայտնել գազի հարցով ՌԴ-ի հետ կնքված համաձայնագրից

13:57 21.11.2018

ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին այսօր ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրել են, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեպքում,  եթե մինչև 2016 թվականը, 14 տարի շարունակ, գազի կորուստը կազմել է 5.37 տոկոս, ապա 2016 թվականից, երբ վարչապետ է եղել Կարեն Կարապետյանը,  էականորեն բարձրացել է՝ հասնելով 6.69 տոկոսի: Սա իր ազդեցությունն է ունեցել սակագնի վրա։

«Խնդիրն այլ է: Միայն կորուստներով չի պայմանավորված էսօր սակագնի մեծությունը: Գազամատակարարման համակարգի սակագները ձևավորվում են հիմնականում 2013 թվականի վերջին-2014 թվականի սկզբներին հաստատված միջպետական համաձայնագրերով, որոնք վավերացվել են ԱԺ-ի կողմից, և այդ համաձայնագրերում որոշակի դրույթներ կան, որոնք ուղղակի սահմանափակել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթը»,- ասել է Գարեգին Բաղրամյանը:

Լրագրողի այն հարցադրմանը, թե ի՞նչ նկատի ունեք, մանրամասնե՛ք, նախարարի պաշտոնակատարը պատասխանել է.

«Օրինակ, 189 դոլարից երբ նվազեցում է եղել մինչև 165 դոլար, էդ գումարները համաձայնագրում, որն ունի օրենքի ուժ,  բոլոր այդ եկամուտները պահպանվում են գազամատակարարման ընկերությունում: Սպառողների մասով գինը չի իջել: Նույն համաձայնագրում գրված է, որ 165-ից 150 դոլար իջեցման պարագայում կարող են նվազեցվել սակագները: Եվ էդ չափով էլ սակագները 9.3 դոլարին համարժեք չափով նվազեցվել են 2016 թվականի օգոստոսի մեկին: Այնուհետև, ռուսական «Գազպրոմի» կողմից ևս նախաձեռնություն է  եղել և սահմանի վրա 15 դոլարի չափով, որը ԱԱՀ-ով վերածվում է 19-ի, նվազեցում է եղել 2017 թվականի հունվարի մեկին»։

ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի հիշեցմամբ՝ նույն այդ համաձայնագրի մեջ նշված է, որ 2018 թվականին սակագները պետք է պահպանվեն 2017 թվականին ունեցածին համապատասխան։

«Հիմա ներքին կառուցվածքի հետ կապված խնդիրներ կան, և բանակցություններ են ընթանում նաև այս բոլոր դրույթներն այլևս չունենալու շուրջ»,- ավելացրել է նախարարի պաշտոնակատարը՝ հաստատելով այն պնդումը, որ կնքված համաձայնագրով վերջին երկու-երեք տարիների ընթացքում սահմանափակվել են հանձնաժողովի գործառույթները:

Գարեգին Բաղրամյանը կոնկրետ թվով դժվարացել է ասել, թե «Գազպրոմ Արմենիա»-ում կուտակված եկամուտները որքան են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

20:34 08.06.2025

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

Հունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

20:19 08.06.2025

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

Տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

19:27 08.06.2025

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

Հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

19:12 08.06.2025

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

18:57 08.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

18:41 08.06.2025

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP