15:18 21.11.2018
Եղել են տարբեր թեկնածուներ, ում հետ մենք զրուցել ենք, պարզել ենք այդ զրույցների ընթացքում, որ տարբեր ճանապարհներ ունենք անցնելու և չենք կարող միասին համագործակցել: Այսպես է այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ արձագանքել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ ի պատասխան Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հոդվածի:
Հիշեցնենք, որ վերջինս իր հոդվածում ներկայացրել էր, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակ ընդգրկվելու համար ՔՊ վարչության անդամները իրեն «հավատաքննության են ենթարկել»:
Լենա Նազարյանի խոսքերով՝ շատ բարյացակամ միջավայրում հանդիպել ու զրուցել են հարյուրավոր մարդկանց հետ, որոնք իրենց ցուցակով պատգամավորության թեկնածու լինելու ցանկություն են հայտնել: Ըստ նրա՝ բոլոր հանդիպումները տեղի են ունեցել քաղաքակիրթ միջավայրում, զրուցել են, ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:
Նազարյանի պնդմամբ՝ «հավատաքննություն չի եղել»:
«Հաշվի առնելով ներկա իրողությունը, իմանալով, որ տիկին Մկրտչյանը շատ բացասական տրամադրվածություն ունի ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերի նկատմամբ, մեզ հետաքրքրել է նրա պատասխանը: Ես չգիտեմ՝ ինչպես է նա հրավերը ստացել, եղել են տարբեր թեկնածուներ, որոնց հետ զրուցել ենք, այդ զրույցների ընթացքում պարզել ենք, որ տարբեր ճանապարհներ ունենք անցնելու և չենք կարող միասին աշխատել»,- նշել է «Ելք» խմբակցության ղեկավարը:
Նա հերքել է նաև այն պնդումները, թե Նարինե Մկրտչյանը չի հայտնվել ՔՊ ցուցակում միայն այն պատճառով, որ ժամանակին համարձակվել է «Ֆեյսբուքում» քննադատել իրեն:
«Ոչ թե քննադատություն է եղել, այլ անձնական վիրավորանք, որին ես չեմ արձագանքել և դա, ըստ էության, կարևոր էլ չի եղել»,- նշել է Նազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
՝
20:34 08.06.2025
ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող էՀունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...