ՀԱԷԿ-ի մյուս տուրբին-գեներատորը փոխվելու է 2019 թվականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

ՀԱԷԿ-ի մյուս տուրբին-գեներատորը փոխվելու է 2019 թվականին

16:13 21.11.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ տուրբին-գեներատորը փոխվելու է 2019 թվականին: Բաղրամյանն անդրադարձել է այն բանին, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։

«2018 թվականին ատոմակայանը շուրջ 6 ամիս կանգնած է եղել, դա պայմանավորած էր նրանով, որ փոխում էին տուրբին-գեներատորը: Մյուս տուրբին-գեներատորը փոխվելու է 2019 թվականին, և այդ ընթացքում ատոմակայանը, բնականաբար, ավելի քիչ էլեկտրաէներգիա է առաքում ներքին շուկա: Թվային դաշտում ասեմ՝ 1 մլդ 880 մլն կիլովատտ/ժամ է առաքել 2018 թվականին, էն պարագայում, երբ իր սովորական աշխատանքային ռեժիմով դա կազմում է շուրջ 2.4 մլրդ դրամ: Իսկ ատոմակայանից ամեն 100 մլն կիլովատտ/ժամ քիչ վերցնելն ընդհանուր կառուցվածքի վրա շուրջ 2 մլրդ ազդեցություն է ունենում»,- ասել է Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարը խոսել է նաև այն մասին, թե ինչ է արվել ատոմակայանի կյանքի երկարաձգման համար: Նոր տուրբինը կգործարկվի մի քանի օրից, ինչը ՀԱԷԿ-ում 20 մեգավատտ հզորություն կավելացնի:

«2019 թվականին այդ նորոգման գրաֆիկների վերանայման արդյունքում մենք հնարավորություն ենք ստեղծել շուրջ 200 մլն ավելի շատ էլեկտրաէներգիա առաքել: Այսինքն՝ հաշվեկշիռն այսօր ՀԾԿՀ կներկայացվի 200 մլն կիլովատտ ավելի ժամով, որը էներգահամակարգում, հենց միայն այդ գործոնով պայմանավորված՝ կստեղծի մոտ 3 մլրդ դրամ»,- հավելել է Բաղրամյանը:

Ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարի՝ երկու տուրբինների փոփոխության արդյունքում նույն վառելիքի ծախսի պարագայում կունենանք մոտավորապես 10 տոկոս հզորության ավելացում:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն ասել է, որ շարունակում են բանակցությունները նաև նոր ատոմակայանի ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP