23:30 21.11.2018
Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչներին, որոնք Երևանում են գտնվում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը տեղեկացրել է, որ Երևանում տեղակայված 475 տեղամասային կենտրոններում նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Նա ընդգծել է, որ տեղամասային կենտրոնների գերակշիռ մեծամասնությունում ապահովվել է ներառականությունը:
«Մենք մեր լիազորությունների շրջանակներում իրականացնելու ենք առավելագույնը՝ ընտրությունները բարձր և պատշաճ մակարդակով կազմակերպելու համար», – նշել է Հայկ Մարությանը:
Քաղաքապետն ասել է, որ կարևորում է միջազգային դիտորդների ներկայությունը ընտրություններին, քանի որ, թեև երկրի իշխանությունները քաղաքական կամք ունեն՝ բացառելու նախկինում տարածում գտած ընտրախախտումները, սակայն դրսից հայացքը կօգնի հայտնաբերել և շտկել հնարավոր տեխնիկական բացթողումները:
ԵԱՀԿ առաքելության դիտորդ Բոյանա Ժիվկովիչը նշել է, որ Հայաստանում ընտրությունների երկարաժամկետ դիտարկում իրականացնող խմբերի մոտ մեկ քառորդը աշխատելու է Երևանում:
ԵԱՀԿ առաքելության անդամները քաղաքապետարանի ներկայացուցիչներից ճշտել են Հայաստանում և մասնավորապես Երևանում հավաքների ազատության իրավունքի իրացման մեխանիզմները, ԿԸՀ և տարածքային հանձնաժողովների հետ տեխնիկական բնույթի հարցերում համագործակցության վերաբերյալ մանրամասները և այլ հարցեր:
22:40 29.06.2025
«Նոայի» երրորդ անընդմեջ հաղթանակն Ավստրիայում22:40 29.06.2025
«Նոայի» երրորդ անընդմեջ հաղթանակն Ավստրիայում«Նոան» Ավստրիայում ընթացող մարզական հավաքի շրջանակներում երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել: Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը մրցել է Սլովակիայի առաջնությունը ներկայացնող «Դունայսկա Ստրեդայի» հետ և հաղթել 2-1 հաշվով: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...
22:35 29.06.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժածՀունիսի 29-ին, ժամը 13:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում գտնվող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ […] ...
22:20 29.06.2025
Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաք է անցկացվումԹբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար հավաքվել է ավելի քան հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքին մասնակցելու է նաև նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ընդդիմությունը խորհրդարանի շենքի առջև ելույթների համար բեմ է պատրաստել։ Ցուցարարները բողոքում են կառավարության քաղաքականության դեմ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների վերջերս կատարված ձերբակալությունների դեմ, որոնցից մի […] ...
22:05 29.06.2025
«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 424 միլիոնի պարտքի 40 տոկոսը վերաձևակերպելու նպատակով կատալոնական ակումբը պարտատոմսեր է թողարկել: Նախագիծը ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի վերանորոգումը, շրջակա տարածքի բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Նախնական տվյալներով՝ «Բարսելոնան» պարտքը պետք է մարեր 2028 թվականին, սակայն, վերաֆինանսավորման արդյունքում, մարման գործընթացը սկսվելու է […] ...
22:00 29.06.2025
Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցումՀունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ ...
21:40 29.06.2025
Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլըՊարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը: 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...