Հայտնի են հասարակության շրջանում ամենադրական և բացասական վերաբերմունքն ունեցող կուսակցությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Հայտնի են հասարակության շրջանում ամենադրական և բացասական վերաբերմունքն ունեցող կուսակցությունները

14:10 23.11.2018

«Չնայած մեր հարցերի ձևակերպումը շատ հստակ է, բայց տարբեր լրատվամիջոցներ, ինչ-ինչ հարցերից ելնելով, մի փոքր ոչ միտումնավոր այլ ձև են ներկայացնում այս հարցը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ մասնավորեցնելով, թե այս դեպքում խոսքը որ կուսակցությունների ու դաշինքների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին է:

Ըստ Նավասարդյանի՝ հարցումները ցույց են տվել, որ ամենաբարձր դրական վերաբերմունքն ունի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը՝ 52.7 տոկոսը «լիովին դրական» է վերաբերվում, «ավելի շուտ դրական» է վերաբերվում 32.9 տոկոսը:

«Մյուս դրական վերաբերմունքն ունեցող կուսակցությունը ԲՀԿ-ն է՝ 17.6 տոկոսը նշել են «լիովին դրական» վերաբերվելու մասին, 49.1 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»: ԲՀԿ-ի նկատմամբ անցած անգամ դրական վերաբերմունքը 72 տոկոս է եղել, մի քանի լրատվամիջոց խեղաթյուրելով ասել էին, որ GALLUP International-ն ասել է, որ ԲՀԿ-ն ստանալու է 72 տոկոս քվե»,- հավելել է Նավասարդյանը՝ նշելով, որ դրական վերաբերմունքն ու ռեյտինգը պետք չէ նույնացնել. իրենք ռեյտինգի մասին չէ, որ խոսում են:

Ինչ վերաբերում է բացասական տիրույթում ամենից բարձր ցուցանիշներ գրանցողներին, ստացվել է հետևյալ պատկերը.

«ՀՀԿ-ին 7.7 տոկոսն է «ավելի շուտ դրական» գնահատել, 16.5 տոկոսն ասել է, որ «ավելի շուտ բացասական» է, 66.3 տոկոսը նշել է, որ ՀՀԿ-ն, այսպես ասած, «հակառեյտինգ» ունի: Մյուսն իր վատ վերաբերմունքով ՕԵԿ-ն է՝ 44.7 տոկոսն ասել է, որ ընդհանրապես բացասական է վերաբերմունքը, 20.3 տոկոսը՝ «ավելի շուտ բացասական»:

Հիշեցնենք, որ հարցումը կատարվել է «Դեմ առ դեմ» մեթոդով, 1111 մարդու շրջանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցեր

21:06 08.06.2025

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ ...

Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը

20:53 08.06.2025

Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը

Կառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում: Այս մասի ն հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար: Մանրամասները՝ […] ...

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

20:34 08.06.2025

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

Հունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

20:19 08.06.2025

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

Տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

19:27 08.06.2025

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

Հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

19:12 08.06.2025

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...

BACK_TO_TOP