16:15 23.11.2018
Այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, թե ի՞նչ ակնկալիք ունեն, ընտրություններին 70 տոկոսից ավելի՞ հավաքել։
«Հիմա տրամադրությունների ուսումնասիրությունը մեզ ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ Հանրապետականն ասելու է՝ վարչական ռեսուրսը չարաշահվել է»,- ասել է Փաշինյանը:
Լրագրողների նկատառմանը՝ միայն Հանրապետակա՞նն է ասելու, Փաշինյանն արձագանքել է.
«Ով կմիանա նրանց, արդեն ազատ են բոլորը, կարող են միանալ»:
Հարց է հնչել նաև այն մասին, թե կմնա՞ տեղ ընդդիմությանը, թե՞ ոչ։
«Ընդդիմության տեղերը երաշխավորված է Սահմանադրությամբ, և որոշում է ժողովուրդը: Ա՛յ տեսեք, հիմա ձեր մտայնությունն այն է, ձեզ թվում է, որ ես նստած գծում եմ՝ էս սրան, էս նրան, ժողովուրդն ա որոշում, թող ժողովուրդը որոշի՝ ով լինի ընդդիմություն, ով լինի իշխանություն, ով ընդհանրապես դուրս մղվի քաղաքական դաշտից: Ես ասել եմ, որ մեր քաղաքական առաքելությունը դա է՝ որ պահին ժողովուրդը կորոշի, որ մենք չպետք է լինենք իշխանություն, մենք չենք լինելու իշխանություն, և մենք նաև իշխանությունը կորցնելուց հետո նույն ժպիտով Երևանի փողոցներում քայլելու ենք և, ըստ անհրաժեշտության, քարոզչություն անենք»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ բացի «Իմ քայլը» դաշինքից, մնացածը կարող են հավակնել խորհրդարանում ընդդիմադիր տեղ ունենալուն:
Հիշեցմանը, որ ՀՀԿ-ն հայտարարում է, որ ինքն է իրական ընդդիմությունը, մնացածը գրպանային են, Փաշինյանն արձագանքել է.
«Խորհուրդ եմ տալիս գրպան բառը զգույշ օգտագործել»։ Փաշինյանը հերքել է, որ սա ասելով՝ նկատի ունի, որ նրանց գրպաններին կարող է կպչել:
«Ուղղակի փողոց դուրս չեն գալիս… և այլն»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:58 08.06.2025
Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՆիցցայումՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...