15:57 23.11.2018
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 01։00-ին, Նորագավիթ, Արտաշատի խճուղու թիվ 85 հասցեի մոտից, վիճաբանության կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանները բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, 1985 թ. ծնված Դավիթ Ղ.-ին և 1996 թ. ծնված Գարիկ Հ.-ին:
Պարզվել է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 23։00-ին, նշված հասցեի մոտ Ռոբերտ Ա.-ն վիճաբանության ժամանակ իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ կրակել է 1985 թ. ծնված Ռոման Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով նա աջ ականջի շրջանում վնասվածք է ստացել:
Գազային ատրճանակը վերցվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
21:35 08.06.2025
Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալըՖրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...
21:16 08.06.2025
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթըՎնուկովո օդանավակայանի տանիքը վնասվել է ուժեղ անձրևի, կարկուտի և փոթորկի պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Տանիքը վնասվել է, ինչը հանգեցրել է տերմինալի ներսում ջրհեղեղի», – նշվում է հայտարարության մեջ։ Փոփոխվել է որոշ չվերթների ժամանակացույցը, այդ թվում նաև դեպի Երևան չվերթը։ Մամուլի ծառայությունը նշել է, որ բոլոր ռեսուրսներն օգտագործվել են վատ եղանակի հետևանքները վերացնելու և […] ...
21:06 08.06.2025
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերՀունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ ...
20:53 08.06.2025
Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունըԿառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում: Այս մասի ն հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար: Մանրամասները՝ […] ...
20:34 08.06.2025
ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող էՀունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...