Սառեցվե՞լ են իրանահայերի և իրանցիների բանկային հաշիվները Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Սառեցվե՞լ են իրանահայերի և իրանցիների բանկային հաշիվները Հայաստանում

17:12 24.11.2018

ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խմբի` Հայաստան կատարած այցից ու հանդիպումներից անմիջապես հետո` նոյեմբերի 15-ին և 16-ին, Հայաստանում ընկերություններ գրանցած իրանցի շատ առևտրականներ ու գործարարներ, նաև երկքաղաքացիություն ունեցող իրանահայեր հայաստանյան որոշ բանկերից իրենց բանկային հաշիվների սառեցման մասին ազդարարող հաղորդագրություններ ու նամակներ ստացան: Դրան անդրադարձել էր նաև BBC-ն:

Լրատվամիջոցների տվյալներով` իրանցի առևտրականներին ու գործարարներին երեք օր ժամանակ էր տրվել փակելու իրենց բանկային արտարժութային հաշիվները, որից հետո նրանց հաշիվները սառեցվելու էին:

Նոյեմբերի 24-ին Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց, թե ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում Իրանի քաղաքացիներին կամ Իրանից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից:

«Հայաստանի Հանրապետությունը սերտ համագործակցում է միջազգային ֆինանսական կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաև անդամակցում է Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին։ ՀՀ բանկերը, օրենսդրության համաձայն, պարտավոր են իրականացնել հաճախորդների ռիսկայնության գնահատում և չհամապատասխանող երկրի հետ կապ ունեցող անձանց դասել բարձր ռիսկային հաճախորդների շարքին, իրականացնելով հաճախորդի հավելյալ ուսումնասիրության խորացված միջոցառումներ:

Հնարավոր է, որ բանկերը, հաշվի առնելով գործընկեր, թղթակից արտասահմանյան բանկերի կողմից հաճախորդների որոշակի խմբերի և/կամ առաջարկվող գործարքների մասով կիրառվող սահմանափակումները, ձեռնպահ մնան այդպիսի հաճախորդների սպասարկումից, որոնց թվում՝ ի թիվս այլոց, կարող են լինել նաև Իրանի քաղաքացիներ և/կամ Իրանից անձիք: Ընդ որում` նման մոտեցումը նոր չէ և  կիրառվել է նախկինում ևս, տարիներ առաջ գործող պատժամիջոցների ժամանակ:

Ստեղծված աժիոտաժը բնական չէ և հետապնդում է որոշակի խմբի կամ խմբերի մասնավոր շահերը»,- ասված էր ԿԲ հայտարարության մեջ։

Լրագրողների հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանն ասաց, որ դա նորություն լինել չէ, քանի որ ներկայում ավելի խստացված պատժամիջոցներ են կիրառվում Իրանի նկատմամբ:

«Իմ կարծիքով՝ հայկական բանկերը դրսևորել են զգուշավորություն: Առավել կարևոր էր, որ Կենտրոնական բանկը պաշտոնական հայտարարություն տարածեց և հերքեց այդ  լուրերը»,- հայտնեց նա:

Եղե՞լ են, թե՞ չեն եղել նման զգուշացումներ մասնավոր բանկերից, առայժմ հասկանալի չէ, բայց արդեն միայն լուրերը բավական էին, որպեսզի Հայաստանում  բիզնես ունեցող իրանցի գործարարներն անհանգստանային:

Հիշեցնենք՝ Իրան-Հայաստան առևտրաշրջանառության մոտ 60 տոկոսը ձևավորվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումից,  մնացածն իրանական ընկերությունների միջոցով Հայաստան արտահանումներն են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP