16:33 26.11.2018
Չինական Phoenix TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել այն, որ Հայաստանի միջազգային գործընկերները հասկանան, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում և ինչու:
«Մեզ համար շատ կարևոր է մեր միջազգային գործընկերներին ցույց տալ, որ մեր հեղափոխության մեջ որևէ դավադրություն չի եղել: Մեզ համար կարևոր է նրանց իրականությունը ցույց տալ: Իսկ իրականությունն այն է, որ դա լիովին ներքին հայաստանյան գործընթաց է եղել, և այդ գործընթացին որևէ արտաքին ուժ չի միջամտել: Մեզ համար դա կարևոր է, որովհետև դա ոչ միայն քաղաքական հարց է մեզ համար, այլ ազգային արժանապատվության»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև չինացի լրագրողուհին Փաշինյանին հարց է ուղղել՝ արդյոք նրա կարծիքով՝ այլ կառավարությունների համար կարևոր է, թե ինչպես է այս կառավարությունը հաղթել:
«Մեկ այլ հարց կա: Շատ կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները հասկանան, որ մեր հեղափոխությունում ոչ մի աշխարհաքաղաքական դավադրություն կամ աշխարհաքաղաքական խաղ չի եղել: Մենք ասում ենք, որ ժողովրդավարությունը մեզ համար կապ չունի արտաքին կողմնորոշման հետ: Մենք հույս ունենք և ակնկալում ենք, որ մեր ներքին որոշումները կհարգվեն մեր բոլոր միջազգային գործընկերների կողմից»,- պատասխանել է Փաշինյանը:
16:20 05.05.2025
Երևանում «Mercedes ML»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժածԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի 153 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է […] ...
16:16 05.05.2025
Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 28-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 274 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 802, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու […] ...
16:11 05.05.2025
Ժնևում Լենա Նանուշյանն անդրադարձել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքինԺնևում կայացած ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցում ամփոփված են վերջին տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումները, խնդիրներն ու հեռանկարները: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդես է եկել զեկույցով` նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների […] ...
16:06 05.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Լիխտենշտայնը նոր ձեռքբերումներ կարձանագրի։ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Լիխտենշտայնի Իշխանապետության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված ընդհանուր […] ...
16:00 05.05.2025
Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով: Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում […] ...
15:51 05.05.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 28 մայիսի 4-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 28-ից մայիս 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.57 մ (04.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 18 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է […] ...