16:59 27.11.2018
Հունաստանում չորեքշաբթի հայտարարված համազգային գործադուլին ընդառաջ, այսօր 24-ժամյա գործադուլ են սկսել հունական լրատվամիջոցների աշխատակիցները: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Այսօր դադարեցվել են ռադիոյով և հեռուստացույցով հեռարձակվող լուրերի բոլոր թողարկումները, չի աշխատում նաև լրատվական կայքերի մեծ մասը: Իսկ վաղը՝ համազգային գործադուլի շրջանակներում չեն տպագրվի թերթերը:
Լրատվամիջոցների աշխատակիցների գործադուլն ընդհանուր հայտարարված գործադուլի մի մասն է, սակայն անցկացվում է մեկ օր շուտ՝ թույլ տալով լրագրողներին վաղը լուսաբանել համազգային գործադուլը:
Նշենք, որ համազգային գործադուլի շրջանակներում Աթենքում չի գործի նաև հասարակական տրանսպորտը:
Հավելենք, որ գործադուլի մասնակիցները պահանջում են կառավարությունից հավասար իրավունքներով աշխատանքային պայմանագրեր, ինչպես նաև աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում:
21:53 01.08.2025
Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիսՄոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական թեմաների բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից ուղիղ երկխոսության վերսկսումը լիովին համապատասխանում է նորմալ դիվանագիտական պրակտիկային, որից հրաժարվելը Ջո Բայդենի օրոք հակասում էր առողջ բանականությանը։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող […] ...
21:42 01.08.2025
Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռըԻսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են եմենական հրթիռ, որը արձակվել էր հրեական պետության ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշանները, ՀՕՊ ուժերը որսացել են Եմենի տարածքից արձակված մեկ հրթիռ», – ասվում է հայտարարության մեջ։ ...
21:28 01.08.2025
ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 1-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին և փոխդեսպան Լարս Հեննիգին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...
21:15 01.08.2025
Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է լուծել Ուկրաինայում հակամարտությունը և այն անվանելլ է «(ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո) Բայդենի պատերազմ»։ «Սա պատերազմ է, որը չպետք է լիներ։ Սա Բայդենի պատերազմն է, ոչ թե Թրամփի», – Truth Social-ում գրել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։ Նա նշել է, որ ցանկանում է «պարզել, թե արդյոք նա […] ...
21:01 01.08.2025
Հաշմանդամության հիմքով խտրականության ցանկացած դրսևորում անթույլատրելի է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել է, որ դատական իշխանության նախկին պաշտոնատար անձի կողմից հրապարակային խոսքի շրջանակներում արվել են մի շարք դատողություններ, որոնք իրենց էությամբ խտրական են և թիրախավորում են հաշմանդամություն ունեցող անձանց: Ընդ որում, լրատվամիջոցի կողմից տեսանյութը հրապարակվել է «Խայտառակություն է, որ խուլն ու […] ...