19:10 27.11.2018
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում պատասխանել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որով վերջինս Արայիկ Հարությունյանին հորդորել էր չմեջբերել և չհիշատակել իր երեխաների անունները:
«Պարոն Աշոտյան, երկու տարբերակ կա՝ կա՛մ դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, ինչը շատ ցավալի է, քանի որ տարիներ շարունակ եղել եք ՀՀ ԿԳ նախարար, կա՛մ, որ ավելի վատ է, հասկանում եք, բայց Ձեր երեխաներին օգտագործում եք էժան մանիպուլյացիայի համար։ Բոլորին էլ ակնհայտ է, որ խոսքը Ձեր` որպես ԿԳ նախարար որոշման աբսուրդային լինելու մասին է և ոչ թե Ձեր երեխաների: Մի՛ թաքնվեք նրանց թիկունքում, ուղիղ պատասխանեք հարցադրմանը: Ի դեպ, առողջություն ու անհոգ մանկություն Ձեր երեխաներին, նրանց փոխանցեք, որ շուտով լավ կրթական համակարգ են ունենալու:
Հ.Գ. Դուրս եկե՛ք փողոցային քարոզչության, «Ֆեյսբուք»-ում մնալը այլևս կործանարար է Արմեն Աշոտյանի համար, թեկուզ և թարմ են հիշողությունները դալանների վերաբերյալ Վահան Հովհաննիսյանի ելույթից և «Էլեկտրիկ-Երևանի» ակցիային Ձեր անհաջող մասնակցությունից»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում հայտնել էր, թե Արայիկ Հարությունյանն իրեն թույլ է տվել տղամարդուն ոչ վայել պահվածք՝ Հանրայինի եթերում անդրադառնալով իր տղաներին և իր քաղաքական բանավեճը իրականացնել` օգտագործելով իր երեխաների անունը:
«Լսիր՛, տես քեզ ինչ եմ ասում Արայիկ, եթե մի անգամ էլ քեզ թույլ տվեցիր որևէ տեղ որևէ առիթով ու որևէ ձևաչափով մեջբերել իմ երեխաների անունները, խոսել իմ երեխաների մասին ու փորձել նրանց «օգտագործել» քո ելույթներում ու քաղաքական նպատակներով, այդ անգամ արդեն քո քաղաքական «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը նույնիսկ քեզ չի օգնի»,- գրել էր Աշոտյանը:
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...