11:46 28.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 27-ի երեկոյան այցելել է Գերմանական Կարմիր խաչի կազմակերպության Բեռլինի կենտրոնակայան։
Գերմանական Կարմիր խաչը, որը հումանիտար աջակցություն է տրամադրում ողջ աշխարհում՝ բնական աղետներից և զինված հակամարտություններից տուժած գոտիներում, Հայաստանում գործունեություն է սկսել ծավալել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես փրկարարական աշխատանքներին, այնպես էլ ծավալուն և բազմաբնույթ աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժած բնակչությանը՝ համագործակցելով Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանական Կարմիր խաչի նախագահ Գերդա Հասսելֆելդթի հետ, շնորհակալություն հայտնել հայ ժողովրդի համար այդ ծանր փուլում օգնության բարեկամական ձեռք մեկնելու համար։
Կազմակերպության աշխատակիցների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը, խոսելով 30 տարի առաջ տեղի ունեցած աղետալի երկրաշարժի ծանր հետևանքների, մարդկային կորուստների, անօթևան մնացած մեծաթիվ բնակչության մասին, նշել է․
«Այս բոլորը շատ տխուր է և ողբերգական։ Բայց այս 30 տարվա մեջ կա նաև շատ մարդկային, ջերմ պատմություն։ Պատմություն մարդկային սիրո, հոգատարության, ուշադրության և անտարբերության բացակայության մասին։ Մենք՝ թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհում ապրող հայերս, երբեք չենք մոռանա այն ջերմությունը, ուշադրությունը և մարդկային վերաբերմունքը, որ մեր բարեկամները ողջ աշխարհից ու նաև այս հրաշալի երկրից ցուցաբերեցին Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Ուզում եմ վստահ լինեք, որ յուրաքանչյուր հայի սրտում այդ խորին շնորհակալությունն ու հարգանքը կա։ Սրանք պարզապես գեղեցիկ բառեր չեն․ վերջերս Գյումրիում էի, և այդ շնորհակալությունը նկատեցի ոչ միայն ավագ սերնդի մեջ, այլև նրանց, ովքեր երիտասարդ են, ովքեր չեն տեսել երկրաշարժն իրենց աչքերով, բայց պատմությունն իրենց մեջ է և իրենց մեջ կրում են նաև այն շնորհակալությունը, որ ծնողներն են փոխանցել։ Այնպես որ, ես այստեղ եմ՝ ոչ միայն իմ, այլև ողջ հայ ժողովրդի անունից շնորհակալության խոսքեր ասելու համար»։
Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ և հուշանվերներ է հանձնել Գերմանիայի Կարմիր խաչի մի շարք աշխատակիցների։ Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին ցուցաբերած գործուն մասնակցության և բարեգործական անխոնջ գործունեության համար Գերմանիայի Կարմիր խաչի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոհաննես Ռիխտերը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, Գերմանիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներ Զիգֆրիդ Հեթմանշպերգերը և Կառլ-Հայնց Շայդեն՝ Երախտագիտության մեդալով:
Դիմելով կազմակերպության նախագահ Գերդա Հասսելֆելդթին՝ նախագահ Սարգսյանը խնդրել է իր շնորհակալության խոսքը փոխանցել Գերմանական Կարմիր խաչի բազմահազար մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակը, կյանքը և սերն են ներդնում՝ ուրիշի դժվարությունը հաղթահարելու համար։
Միջոցառման ավարտին Գերմանական Կարմիր խաչի նախագահ Գերդա Հասսելֆելդթը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին է հանձնել Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար և հավելել, որ Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգմանը ճիշտ նույն գումարի չափով նվիրատվություն կլինի նաև իր կողմից՝ որպես երկու ժողովուրդների իսկական բարեկամության արտահայտություն և ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարելու հնարավորություն։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...