Մարզերի զարգացման ծրագիրն այսօր թողնված է ճակատագրի քմահաճույքին. ՕԵԿ-ը Վայոց ձորի մարզում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Մարզերի զարգացման ծրագիրն այսօր թողնված է ճակատագրի քմահաճույքին. ՕԵԿ-ը Վայոց ձորի մարզում է

14:14 28.11.2018

«Օրինաց երկիր»-ն այսօր իր քարոզարշավի մեկնարկն ազդարարեց Եղեգնաձոր քաղաքից: Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը խոսեց մարզային և համայնքային խնդիրներից և ներկայացրեց դրանց լուծման ուղիներն ու մոտեցումները:

«Մարզերի զարգացման ծրագիրն այսօր թողնված է ճակատագրի քմահաճույքին: Աշխատանքի բացակայությունը  տարեցտարի խորացնում է մարդկանց արտահոսքը գյուղական և քաղաքային համայնքներից: Գործազրկության նվազեցման համար համակարգային քաղաքականության անհրաժեշտություն կա: Պետությունը պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի հատկապես մարզերում բնակչության զբաղվածության և կենսամակարդակի բարձրացման խնդիրները լուծելու համար: Այն վայրերում, որտեղ գործազրկության մակարդակը ավելի բարձր է՝ աշխատատեղ ստեղծող գործարարների համար ֆինանսական աջակցության մեխանիզմներ պետք է ստեղծվեն»,-հայտարարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Մարզերում տնտեսական արդյունավետ քաղաքականությունը, ըստ ՕԵԿ նախագահի, ենթադրում է նաև գյուղերի և քաղաքների անձնագրավորման ինստիտուտի ներդրում: Ըստ Բաղդասարյանի՝ ամեն մի բնակավայր պետք է ունենա իր անձնագիրը, և դա թույլ կտա իրավասու մարմիններին հաշվառել բոլոր խնդիրները, կազմել դրանց իրականացման հստակ ժամանակացույց: Նրա խոսքերով՝  պետք է հասնել նրան, որ մարզերի և Երևան քաղաքի անհամաչափության խնդիրը հնարավորինս մեղմվի: Արթուր Բաղդասարյանը կարևորեց նաև մարզերում անվճար մանկապարտեզներ ունենալու անհրաժեշտությունը:

«Երբ մենք ժամանակին ասում էինք, որ մանկապարտեզները Երևան քաղաքում կդարձնենք անվճար, մարդիկ թերահավատությամբ էին մեզ լսում, բայց այսօր այդ խնդիրը մեր համառ ջանքերի շնորհիվ այլևս իրականություն է: Ինչու պետք է Եղեգնաձորում չլինեն անվճար մանկապարտեզներ: Ներկայումս հրամայական է անվճար նախադպրոցական հաստատությունների ցանցն ընդլայնել նաև ՀՀ մարզերում և համայնքներում, և այդ հարցում մենք լինելու ենք անզիջում և հետևողական»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP