«Մենք» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները տատանվող ուժեր են. Գարեգին Չուգասզյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

«Մենք» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները տատանվող ուժեր են. Գարեգին Չուգասզյան

15:02 28.11.2018

«Իհարկե, նոր կուսակցության համար դեռ գրասենյակները չկազմավորած ընտրարշավի մտնելը շատ դժվար է, բայց «Սասնա ծռեր»-ին հաջողվեց բացել 60-ից ավելի գրասենյակներ Հայաստանի բոլոր մարզերում, Երևանի տարբեր շրջաններում: Եվ մենք բուռն ընթացքի մեջ ենք հիմա՝ նախընտրական, հանդիպումներ են զուգահեռ ընթանում, մենք բաժանվել ենք մի քանի խմբի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Գարեգին Չուգասզյանը:

Ինչպես հայտնի է, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն ընդամենը մեկ ամիս է, ինչ գրանցվել է, բայց կուսակցության ծրագիրը մշակվել է երկար ժամանակ: Ըստ Գարեգին Չուգասզյանի՝ իրենց նախընտրական ծրագրի հիմքում նաև «Սարդարապատ» շարժման, «Նախախորհրդարանի» ու «Հիմնադիր խորհրդարանի» աշխատանքն է: Չուգասզյանն ասել է, որ «Սասնա ծռեր» կուսակցության առաջին խնդիրներից մեկը պետք է լինի օլիգարխների մուտքը ԱԺ թույլ չտալը:

«Մենք կարծում ենք, որ նոր դեմքեր են պետք, և հին ուժերի մոնոպոլիան, որ ստեղծվել էր Հայաստանում, պետք է կոտրվի և արդեն կոտրվել է: Չարիքը մոնոլիտ ջարդվել է, բայց այդ չարիքի մնացորդները մնացել են, մեր ժողովուրդն իր վճռական «ո՛չ»-ը պետք է ասի էս Մարտի մեկի կոալիցիային»,- ասել է  Չուգասզյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուի խոսքերով՝ նոր կուսակցությունների համեմատությամբ իրենց առավելությունն այն է, որ ժողովուրդը «Սասնա ծռեր»-ին ճանաչում է նախորդ տարիների պայքարից և ապստամբությունից: Ճանաչման խնդիր իրենք չունեն:

Ինչ վերաբերում է «Մենք» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, ապա դրանք, ըստ Չուգասզյանի, «տատանվող ուժեր են»:

«Անգամ  հեղափոխությանն ընկրկեցին, չմասնակցեցին, այնպես որ մենք մեր շանսերը բարձր ենք գնահատում: Մենք գտնում ենք, որ Հայաստանում երկրորդ խնդիրը, օլիգարխիայի չեզոքացումից հետո, պետք է լինի ոչ միաբևեռ քաղաքական դաշտի ստեղծումը: Իշխանությունը նոր խորհրդարանում ու Հայաստանում պետք է լինի բազմաբևեռ»,- հավելել է  Չուգասզյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP