Փաշինյանը դիլիջանցիներին ներկայացրեց բնապահպանական քաղաքականության «Իմ քայլը» դաշինքի տեսլականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Փաշինյանը դիլիջանցիներին ներկայացրեց բնապահպանական քաղաքականության «Իմ քայլը» դաշինքի տեսլականը

19:30 28.11.2018

«Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը դիլիջանցիներին ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում իրենց կողմից իրականացվելիք բնապահպանական քաղաքականության մանրամասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին խոսեց Դիլիջան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։

«Մեր նոր բնապահպանական քաղաքականությունը մենք պետք է սկսենք իրականացնել հենց «Դիլիջան» ազգային պարկից։ Պետք է ժողովրդին հորդորենք պահպանել բնությունը։ Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ անտառը պահպանելով ավելի եկամուտ ստանան, քան այն կտրել ու որպես վառելափայտ վաճառելով»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ այս համատեքստում շուտով Հայաստանում կգործարկվի ծղոտից վառելանյութ ստանալու ծրագիրը։

«Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ծղոտից ստանալ մի վառելանյութ, որը շատ ավելի կալորիական է, քան փայտը։ Մենք մյուս տարվանից վարկային շահավետ միջոցներ կտրամադրենք այդպիսի արտադրություն նախաձեռնողներին։ Դրա մեկ խորհանարդ մետրը վաճառվում է 70 հազար դրամով։ Այդպիսի արտադրություն դնելով՝ կարելի է վառելանյութ ստեղծել առանց անտառը վնասելու»,- ընդգծեց նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

21:00 15.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ...

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

20:55 15.06.2025

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ «Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա », – ասվում է հրատարակության մեջ։ Գործակալության […] ...

Reuters. Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել

20:48 15.06.2025

Reuters. Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել

Իրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 միջուկային գիտնական, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրանց խոսքով՝ մի քանի գիտնականներ զոհվել են, այդ թվում՝ մեքենաների ռումբերի պայթյունների հետևանքով։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսեց «Առյուծի վերելք» գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրին։ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց […] ...

Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

20:31 15.06.2025

Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

Իսրայելը վճռականորեն տրամադրված է ավարտին հասցնել Իրանից եկող «կրկնակի սպառնալիքի» վերացման խնդիրը, իսրայելական կործանիչներն այժմ թռչում են «այրվող Թեհրանի» երկնքում: Այս հայտարարությունն է արել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ: «Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում։ Մենք վճռականորեն տրամադրված ենք ավարտին հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությունից կրկնակի սպառնալիքը վերացնելու խնդիրը», – […] ...

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

20:27 15.06.2025

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև […] ...

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

20:23 15.06.2025

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։ «Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-նշված է […] ...

BACK_TO_TOP