Սաակաշվիլին ընտրությունների արդյունքները բոյկոտելու, զանգվածային անհնազանդության կոչ է արել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

Սաակաշվիլին ընտրությունների արդյունքները բոյկոտելու, զանգվածային անհնազանդության կոչ է արել

01:40 29.11.2018

Սաակաշվիլին հայտարարել է, որ չի ընդունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, դրանք համարել է անօրինական։ Միաժամանակ, վաղաժամկետ ընտրությունների պահանջով, բողոքի ակցիաներ սկսելու կոչ է արել:

«Վաղվանից, անկախ մեր  ունեցած արդյունքների, սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիա: Կոչ եմ անում Վրաստանի ոստիկանությանը ժամանակին  հեռանալ քրեական այդ հանցախմբից: Կոչ եմ անում ձեզ՝ ստանձնել Վրաստանի փրկությունը»,- «Ռուսթավի» ՀԸ-ի եթերից հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանում կայացած նախագահական ընտրությունները ժողովրդի կողմից ուղիղ քվեարկությամբ նախագահ ընտրելու վերջին ընտրություններն էին: Վրաստանում վերջին անգամ տեղի ունեցան նախագահի ուղղակի ընտրություններ։ Նորընտիր նախագահը կպաշտոնավարի 5 տարվա փոխարեն՝ 6 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ վրացական «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով Gallup International ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ Զուրաբիշվիլին ստացել է ընտրողների ձայների 58 տոկոսը, Գրիգոլ Վաշաձեն՝ 42 տոկոսը:

Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի պատվիրած էքզիթ փոլի արդյունքներով՝ Զուրաբիշվիլին ստացել է ընտրողների ձայների 55 տոկոսը, Գրիգոլ Վաշաձեն՝ 45 տոկոսը:

Վրաստանի ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ 1181 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 262 հազար 826 ձայն (57%), միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 195 հազար 305 ձայն (43%):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP