11:51 29.11.2018
Այսօր Ուկրաինայի Պոլտավա քաղաքում պետք է կայանար Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը: Հաշվի առնելով, որ Պոլտավան հայտնվել է ուկրաինական այն քաղաքների շարքում, որտեղ ռազմական դրություն է սահմանվել, ՈՒԵՖԱ-ն որոշել է հանդիպումը տեղափոխել Կիև:
Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի «Վորսկլա»-ի դեմ խաղի նախօրեին թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ մասնակցել է մամուլի ասուլիսի:
Լրագրողներից մեկը Մխիթարյանին խնդրել է ամփոփել «Արսենալ» ակումբի հետ անցած ճանապարհը:
«Դեռ շատ վաղ է այդ մասին խոսել, բայց ես ուրախ եմ, որ այստեղ եմ, փորձում եմ անել առավելագույնը: Դա այդքան էլ հեշտ չէ, բայց ես ամեն օր աշխատում եմ, խաղից խաղ փորձում եմ բարելավել արդյունքս: Կարող եմ ասել, որ ամեն ինչ լավ է ընթանում: Ես այս պահին շատ երջանիկ եմ և հույս ունեմ այդպես էլ շարունակել», – ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Ֆուտբոլիստին նաև հարցրել են այն մասին՝ արդյո՞ք նա նոստալգիայի զգացումներ չունի Ուկրաինա գալով, քանի որ իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Ուկրաինայում՝ Դոնեցկի «Շախտյոր»-ում:
«Միշտ էլ հաճելի է այստեղ լինել, որովհետև ես 4 տարի անցկացրել եմ Ուկրաինայում: Միշտ հաճելի է հիշել այն օրերը, այն պահերը, որոնք ես անցկացրել եմ «Մետալուրգ»-ի և «Շախտյոր»-ի կազմում, հատկապես վերջին տարին, երբ Օլիմպիական մարզադաշտում խաղացինք Կիևի «Դինամո»-ի հետ և հաղթեցինք 2:1 հաշվով, երբ ես 2 գոլ խփեցի: Շատ լավ հիշողություններ են: Ես միշտ հիշում եմ, երբեմն էլ շփվում եմ իմ թիմակիցների հետ, որոնց հետ խաղացել եմ «Մետալուրգ»-ում և «Շախտյոր»-ում: Կարելի է ասել, որ ես շատ լավ հիշողություններ ունեմ»,- պատասխանել է Մխիթարյանը:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...