Յոթ մեքենաների մասնակցությամբ վթար Արշակունյաց պողոտայում. կան վիրավորներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Յոթ մեքենաների մասնակցությամբ վթար Արշակունյաց պողոտայում. կան վիրավորներ

11:37 29.11.2018

ՃՈ աշխատակիցների կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով վիրավորված վարորդների և ուղևորների ինքնությունը: Այդ օրը ժամը 22:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեի մոտ բախվել են Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ, 40-ամյա Վարդան Խաչատրյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 35 FQ 069 համարանիշի, Երևան քաղաղի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 32-ամյա Արթուր Ոսկանյանի վարած Volkswagen մակնիշի 41 AV 441 համարանիշի, Երևան քաղաքի Գալշոյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նարեկ Ասատրյանի վարած Nissan մակնիշի 35 ԼR 162 համարանիշի, Երևան քաղաքի Միքայելյան փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Հունանյանի վարած Opel մակնիշի 25 QD 025 համարանիշի, Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 25-ամյա Արայիկ Վարդանյանի վարած BMW մակնիշի 35 ՍR 467 համարանիշի, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 59-ամյա Բաբկեն Կարապետյանի վարած Toyota մակնիշի 77 ZO 505 համարանիշի և Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի բնակիչ, 21-ամյա Էրիկ Երեմյանի վարած BMW մակնիշի 77 GT 797 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Է. Երեմյանը, նրա ուղևորներ, Երևան քաղաքի Այգեստան փողոցի հյուրանոցային համալիրներից մեկում բնակվող, 25-ամյա Արեն Իշխանյանը, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 19-ամյա Տաթևիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից էլ Է. Երեմյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP