11:32 29.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 43-ամյա Ալան Զասեևիչը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Գառգառ գյուղի վարչական տարածքում իր վարած «Սրիկլայներ» մակնիշի PB 0760 37 RUS համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե ցանկապատը, այնուհետև բախվել թիվ 125 տան պատշգամբին ու սյանը, հայտնում է Shamshyan-ը:
Հաղորդվում է, որ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:20 01.05.2025
Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններՄայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների իրական ժողովրդականությունը համընդհանուր ընտրություններից գրեթե ութ ամիս անց: Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 07:00-ին և բաց կլինեն մինչև 22:00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը, որին մասնակցելու իրավունք ունի 13,7 միլիոն բրիտանացի, կորոշի 1600 մանդատի ճակատագիրը Անգլիայի 23 […] ...
09:17 01.05.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել էԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից: Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար: ...
09:13 01.05.2025
Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի միջազգային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների […] ...
09:10 01.05.2025
Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1–ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի […] ...
09:00 01.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլելԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...
08:48 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...