Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին

14:28 29.11.2018

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, գրում է РИА Новости-ին՝ հղում անելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

«Պաշտոնական երդմնակալության արարողությունը, ըստ Սահմանադրության, տեղի կունենա ընտրություններին հաջորդող երրորդ կիրակի օրը, այն է՝ դեկտեմբերի 16-ին»,- հայտնում են Վրաստանի ԿԸՀ-ից:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների արդյունքները. Սալոմե Զուրաբիշվիլի՝ 59,52 %, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձե՝ 40,48%»:

Հիշեցնենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ նշել էր, որ իր երկրում սկզբունքային ընտրություն են կատարել.

«Բոլորս միասին վերջնականապես հրաժարվեցինք անցյալից, որը մեր առաջընթացի, հզորանալու ու ազատության հիմնական խոչընդոտն էր»:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրահեղձության վտանգն ամենուր է. ինչ պետք է անել վտանգներից խուսափելու համար

10:55 10.06.2025

Ջրահեղձության վտանգն ամենուր է. ինչ պետք է անել վտանգներից խուսափելու համար

Ջրահեղձության վտանգն ամենուր է` ոչ միայն ջրավազաններում, լճակներում ու ծովերում, այլև լոգարանում, նույնիսկ քիչ քանակությամբ ջրի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Վտանգներից խուսափելու համար. Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրե՛ք լողալու տարրական հմտություններ: Համոզվե՛ք, որ ջրային տարածքում երեխաները հսկողության տակ են և կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ եթե նրանք լողալ գիտեն: […] ...

ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած

10:48 10.06.2025

ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել […] ...

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրել

10:38 10.06.2025

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրել

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն […] ...

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի  հավաքականի մարտական ոչ-ոքին

10:33 10.06.2025

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի հավաքականի մարտական ոչ-ոքին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

10:27 10.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ […] ...

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

10:23 10.06.2025

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

BACK_TO_TOP