Ջրային կոմիտեն դադարեցրել է «Արտաշատ» ՋՕԸ-ի անորակ և թերի իրականացվող հիմնանորոգման աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

Ջրային կոմիտեն դադարեցրել է «Արտաշատ» ՋՕԸ-ի անորակ և թերի իրականացվող հիմնանորոգման աշխատանքները

14:33 29.11.2018

Պետական վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրություններ է կատարել «Արտաշատ» ՋՕԸ սպասարկման տարածքում: Վերջին օրերին ուսումնասիրող խումբը Ջրային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շրջայցեր են կատարել ընկերության Բուրաստան, Բաղրամյան, Կանաչուտ և Ազատավան տեղամասեր, որտեղ պետական դրամաշնորհի շրջանակում ոռոգման համակարգերի հիմնանորոգման աշխատանքներ էին իրականացվում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից, խոսքը ջրօգտագործողների ընկերություններին հատկացվող ամենամյա պետական դրամաշնորհների մասին է, որոնք ուղղվում են անհետաձգելի հիմնանորոգման աշխատանքներին: Այդ նպատակով դեռևս 13.06.2018թ. ՋՕԸ-ի և Ջրային կոմիտեի միջև կնքված պայմանագրի հիման վրա նախատեսված էր կատարել 59.379.000 դրամի աշխատանքներ և որպես կանխավճար հոկտեմբերի 10-ին ընկերությանն է փոխանցվել նախատեսվածի 40%-ի չափով՝ 23.836.000 դրամ:

Իսկ որքանո՞վ է պետական աջակցությունն արդյունավետ օգտագործվում, որքանո՞վ  է ծառայում նպատակին և որքանո՞վ են աշխատանքներն իրականացվում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան. հենց այս հարցադրումներով ուսումնասիրություններ են կատարվում  բոլոր ՋՕԸ-ներում, ներառյալ «Արտաշատը»:

Ուսումնասիրությունների ընթացքում տեղամասերում ակնհայտ մի շարք թերացումներ են նկատվել, որոնց շուրջ արձանագրություն է կազմվել ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքային ոլորտների վերահսկողության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի գլխավորած աշխատանքային խմբի և այնուհետև Ջրային կոմիտեի համապատասխան հանձնաժողովի կողմից:

Աշխատանքային խումբն Արարատի մարզի Բուրաստան համայնքում արձանագրել է, որ մոտ 120մ երկաթբետոնե կիսախողովակների տեղադրման աշխատանքներն արդեն իսկ կատարված էին  և այցելության պահին բնահողի հետլիցքի ավարտական աշխատանքներ էին կատարում «Արտաշատ» ՋՕԸ-ի աշխատակիցները՝  ընկերությանը պատկանող տեխնիկայով:

Հատկանշական է, որ այս և մյուս շինտեղամասերում աշխատանքները կատարվել են առանձնակի  շտապողականությամբ, ավելի ինտենսիվ՝ հանգստյան օրերին, ինչն էլ ավելի շատ կասկածների  տեղիք է տվել աշխատանքի որակի և ապրանքների ձեռքբերման հետ կապված հարցերում: Հատկապես, որ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքային ոլորտների վերահսկողության վարչության կողմից առաջին իսկ ահազանգից հետո հանձնարարական է եղել դադարեցնել աշխատանքները: Այնինչ դրանք շարունակվել են, ակնհայտ փորձելով  հողի տակ թողնել առնվազն անփույթ ու անորակ իրականացվող շինարարության հետքերը:

Կանաչուտ համայնքում մոտ 80մ երկաթբետոնե կիսախողովակներ էին տեղադրված: Բնահողի հետլիցքի աշխատանքները կատարվել էին կիրակի օրը՝ 25.11.2018թ.-ի վաղ առավոտյան:

Բաղրամյան համայնքում մոտ 110մ ջրագծի երկաթբետոնե կիսախողովակները տեղադրված էին, սակայն բացակայում էին կիսախողովակների համար հիմք-հենարան հանդիսացող բետոնե հենակները և խճային նախապատրաստական շերտը, որոնց փոխարեն դրված էին ինչ-որ անհայտ ծագման տձև քարեր: Սա հետագայում, ջրանցքի շահագործման ժամանակ, կարող է առաջացնել որոշակի խնդիրներ, մասնավորապես՝ ջրանցքի տարբեր հատվածների իջեցումներ, թեքվածություններ, որոնք էլ իրենց հերթին կբերեն ջրանցքից ջրի արտահոսքի, հետհոսքի և այլ խոչընդոտների:

Ազատավանում հապշտապ տեղադրված և հողային լիցքով ամրացված ջրագծերի երկու կողմերով բազմաթիվ փոսեր էին մնացել, շինաղբի կույտեր, որոնք հետագայում ջրափոսերի վերածվելով, շատ արագ կնպաստեն ջրանցքների, ի դեպ, առանց այն էլ նորմերի խախտմամբ տեղադրված կիսախողովակների արագ քայքայմանը:

Ակնառու թերություններից բացի, բացահայտվել են նաև այլ խնդիրներ: Մասնավորապես՝ ոռոգման համակարգերի կապիտալ շինարարության, կառուցման և հիմնանորոգման աշխատանքների հիմնական և կարևոր գործողություններից են գեոդեզիական և ջրային համակարգի համար հիմք հանդիսացող հողային շերտի (բնահողի) հարթեցման-մշակման աշխատանքները, նախապատրաստական շերտի խճապատումը: Կարևոր է նաև բնահողի հետադարձ լիցքից առաջ՝ կիսախողովակների միացման կարերի հատվածում քսուքային ջրամեկուսիչ բիտումով 1-2-ական շերտապատումը, ինչը ևս արված չէր: Բացի այս բոլոր բացթողումներից, որոշ հատվածներում կիսախողովակները դրված էին անմիջապես հողային շերտի վրա կամ նախկին՝ 30-40 տարվա շահագործման փուլ անցած համակարգից մնացած՝ քայքայված հենասյուների վրա:

Բազմաթիվ հարցեր են ծագել նաև աշխատանքների իրականացման իրավաչափության, պայմանագրային, ապրանքների ու  ծառայությունների ձեռքբերման  դաշտում։

Այնինչ, ի դեմ Ջրային կոմիտեի, ոլորտի պետական քաղաքականությունը կայանում է նրանում, որ հիմնանորոգման հիմքում դրվեն ոռոգման ջրապահովման բարձրացման, ծառայությունների որակի և քանակի բարելավման, ջրի կորուստների,  ծախսերի կրճատման նպատակները, որի համար ՀՀ կառավարությունն իր սուղ հնարավորություններից միջոցներ է տրամադրում՝ ակնկալելով արդյունավետ ու որակյալ շինաշխատանքներ, այլ ոչ թե՝ որոշ Ջրօգտագործողների ընկերությունների կողմից՝ առնվազն գումարների անարդյունավետ օգտագործում: Հետևաբար, Ջրօգտագործող ընկերության կողմից անտեսել իրենց իսկ ձեռքով կազմված՝ թերությունների տեղեկագրերով ամրագրված միջոցառումների լիարժեք կատարումը, նշանակում է ուղղակի հարված՝ հենց ինքն իրեն:

Շրջայցից հետո պետական մարմինների ներկայացուցիչներն այցելել են «Արտաշատ» ՋՕԸ գրասենյակ, որտեղ հանդիպում են ունեցել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Մարտիկ Առաքելյանի և աշխատակիցների հետ: Նրանց են ներկայացվել արձանագրված բոլոր թերություններն ու մտահոգությունները, որոնց շուրջ հիմնավոր փաստարկներ ու բացատրություններ այդպես էլ չեն հնչել:

Ջրային կոմիտեի նախագահի կողմից առաջարկվել է՝

  1. Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող «Սեյսմշին» ՍՊԸ-ի տեխհսկող մասնագետին՝ արձանագրված բոլոր թերություններին ՋՕԸ-ի տնօրենի և գլխավոր ճարտարագետի մասնակցությամբ անդրադառնալ մեկ առ մեկ և սպառիչ պարզաբանումներ ապահովել:
  2. «Արտաշատ»՚ ՋՕԸ-ի վարչական խորհրդին առաջարկվել է անհապաղ հրավիրել խորհրդի նիստ, օրակարգում դնել կատարված թերի աշխատանքների վերականգնման հարցը, ինչպես նաև նման իրավիճակ առաջացրած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են

10:43 10.06.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, տեղեկացնում […] ...

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրել

10:38 10.06.2025

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրել

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն […] ...

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի  հավաքականի մարտական ոչ-ոքին

10:33 10.06.2025

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի հավաքականի մարտական ոչ-ոքին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

10:27 10.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ […] ...

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

10:23 10.06.2025

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

10:18 10.06.2025

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...

BACK_TO_TOP