21:37 01.12.2018
«Շիրակի մարզի արդյունաբերությունը երկրաշարժից 30 տարի անց». Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի Գյումրիի բաժանմունքն այս թեմայով գիտաժողով է անցկացրել: 30 տարում իշխանություններին չհաջողվեց Գյումրիում արդյունաբերությունը ոտքի կանգնեցնել, թեև դրա համար հնարավորություններ կային,համոզված են գիտաժողովի մասնակիցները: Բայց սխալ ու թալանի միտված մասնավորեցումը, պետական աջակցության բացակայությունը, հարկային ծանր բեռը մարզում տնտեսության առաջխաղացումը դարձրին անհնարին:
Ըստ ներկաների՝ արտադրական ձեռնարկությունների մասնավորեցումից հետո, իշխանական օղակներից ոչ մեկը երբևէ չվերահսկեց, թե սեփականատերրեն ինչպես են տնօրինում հսկայական արտադրական տարածքները, արդյոք բացում են խոստացված արտադրական աշխատատեղերը: Դրա հետևանքով ամեն ինչ քանդվեց, աշխատող մեքենասարքավորումները, որոնք ոչ մեկին պետք չէին, որպես մետաղի ջարդոն հանձնվեցին: Նախկին արտադրական որոշ տարածքներ էլ վերածվեցին փակ շուկաների․ օրինակ՝ Գյումրիի նախկին միկրոէլետրաշարժիչների գործարանը, որի տեղում հիմա շուկայի տաղավարներ են: Գիտաժողովին մասնակցող գիտնականները, արտադրական ընկերությունների ղեկավարներն արդեն չեն հավատում՝ նախկին եղած հին ձեռնարկությունների բազայի վրա հիմնել համատեղ ընկերություններ արտասահմանյան արտադրողների հետ: Այս մասին հուշագիր են ուղարկելու կառավարությանը, որտեղ ներառելու են այն ուղղությունները, որոնցով հնարավոր է քաղաքում տնտեսություն զարգացնել: Այդ ուղղություններից են տեղեկատվական տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության և գիտական սարքաշինության զարգացումը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աշխատակիցների գիտական աշխատանքները չեն գնահատվում ու չեն ֆինանսավորվում, որ արտադրությունում ներդրվեն: Տարիներ շարունակ արտադրության ոլորտում ինժեներական կադրեր ապահոված պոլիտեխնիկական ինստիտուտը այս տարի նշեց հիմնադրման 85-ամյակը: Հոբելյանի առիթով բուհի ռեկտորը պարգևների արժանացրեց մասնաճյուղի մի շարք աշխատակիցների:
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...