18:45 01.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի եթերում՝ Արամ Աբրահամյանի հետ զրույցում, ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արտակ Զաքարյանը խոսել է իրենց կուսակցության սխալների ու ապագա խորհրդարանում իրենց դերակատարության մասին:
«Մեր թերությունների մեջ ամենաանկեղծ ինքնախոստովանանքն ենք արել և շարունակում ենք անել, որովհետև այդ սխալներն արվել են հետագայում նաև չկրկնելու համար: Խելացի մարդը նույն սխալները չի անում, իսկ հիմա մեր իշխանություններն ամեն ինչ անում են, որ գնան գրեթե նույն կամ ավելի վատ ճանապարհով: Իսկ մեր դերակատարությունը մենք տեսնում ենք այնտեղ, որ հաջորդ խորհրդարանում թույլ չտանք, որպեսզի այն, ինչ արդեն սխալի վրա փորձարկված է, կրկնվի, այն, ինչ արդեն հաջողությամբ փորձարկված է, շարունակվի»,-ասաց Զաքարյանը:
Զաքարյանի խոսքով՝ իրենք հաջողության օրինակների, ձեռքբերումների մեծ բանկ ունեն, ժամանակին համարելով աշխատանքի մասը՝ նախընտրել են դրա մասին չխոսել:
«Կյանքը ցույց է տալիս, որ շատ-շատ բաների մասին, եթե խոսեինք, հասարակության մեջ չէր լինի այսպիսի տպավորություն, որ Հանրապետականը միայն վատն է արել կամ ոչինչ չի արել: Մենք մեր թերությունները տեսնում ենք, դրանով հանդերձ ավելի մեծ ինքնավստահությամբ շարունակելու ենք մեր քաղաքական ճանապարհը»,-ասաց պատգամավորի թեկնածուն:
Արամ Աբրահամյանի հարցին, թե որոնք են նրանց հիմնական թերացումները, Զաքարյանը պատասխանեց.
«Կադրային սխալներ, ներքին կազմակերպական, կառուցվածքային սխալներ, հանրային տրամադրությունների ոչ ճիշտ վերլուծություն, դրա արդյունքում՝ օբյեկտիվ իրականությունից կտրվել, ավելի շատ կենտրոնանալ արտաքին քաղաքական անվտանգության խնդիրների վրա: Արդյունքում շատ ու շատ սոցիալական խնդիրներ այդ ընթացքում մնացել են ուշադրությունից դուրս»:
Զաքարյանն անդրադարձավ նաև ՀՀԿ-ի հասցեին հնչած քննադատություններին:
«Հանրապետականին քննադատելով՝ մտահոգ մարդկանց մտահոգությունները չեն փարատվելու: Ամեն շաբաթ մտահոգությունների, եթե ոչ երկրաչափական, գոնե թվաբանական աճ ենք տեսնում ներքին ու արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց նա:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...