Հաագայի եկեղեցին հայ ընտանիքի արտաքսումը կանխելու համար կշարունակի 800 ժամ անընդմեջ տևող պատարագը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Հաագայի եկեղեցին հայ ընտանիքի արտաքսումը կանխելու համար կշարունակի 800 ժամ անընդմեջ տևող պատարագը

17:13 01.12.2018

Ավելի քան մեկ ամիս շարունակ՝ շաբաթը 7 օր ու օրը 24 ժամ Հաագայի բողոքական եկեղեցիներից մեկում պատարագ է մատուցվում: Պատճառը եկեղեցում ապաստանած հայ Թամրազյանների ընտանիքն է, որ, ըստ դատարանի որոշման, պետք է արտաքսվի երկրից:

Համաձայն Նիդերլանդներում գործող օրենքների՝ իրավապահ մարմիններն իրավունք չունեն մուտք գործել եկեղեցու տարածք, երբ այնտեղ պատարագ է մատուցվում, ուստի եկեղեցին որոշել է նաև կամավոր հոգևոր սպասավորների միջոցով անդադար պատարագ իրականացնել՝ թույլ չտալով արտաքսել հայ ընտանիքին՝ Սասուն և Անուշ Թամրազյաններին, ինչպես նաև նրանց երեխաներին՝ 21-ամյա Հայարփիին, 19-ամյա Վարդուհուն և 15-ամյա Սեյրանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս պատմությունը հայտնվել է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ընտանիքը Նիդերլանդներում է արդեն ինը տարի. ապաստան տրամադրելու դատական գործընթացները շարունակվել են տարիներ: Այս ընթացքում Թամրազյանների ընտանիքի անդամներն արդեն հասցրել են ինտեգրվել տեղի հասարակությանը, ձեռք բերել ընկերներ: Միայն հոկտեմբերի 25-ին դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի՝ ընտանիքը պետք է վերադառնա հայրենիք՝ Հայաստան, որը Նիդերլանդների կառավարությունը համարում է ապահով նրանց համար:

Եկեղեցու սպասավորներից մեկը՝ Թեո Հեթեման նշել է, որ ընտանիքի պատմությունը շատ հուզիչ է:

«Մենք կարեկցում ենք նրանց: Մենք համոզված ենք, որ այն, ինչ անում ենք, մեր եկեղեցու առաքելությունն է»,- նշել է նա:

Իրավաբան Մարտինե Գեոմանը, անդրադառնալով դեպքին, նշել է, որ երկրում նման իրավիճակում հայտնված շուրջ 400 երեխա կա:

Ամիսներ առաջ բոլորի ուշադրության կենտրրոնում էին երկրում արտաքսման վտանգի առաջ հայտնված հայ 12-ամյա Լիլին և 13-ամյա Հովիկը: Չարտաքսվելու վերջին հույսը կորցրած երեխաներն անգամ անհետացել էին իրենց խնամակալի տնից, որից հետո ոստիկանական որոնումներ էին սկսվել: Երկար որոնումներն ի վերջո արդյունք էին տվել: Մինչ այդ երկրում սկսվել էին տարբեր ակցիաներ՝ ի պաշտպանություն հայ երեխաների: Ի վերջո, Նիդերլանդների արդարադատության նախարար Մարկ Հարբերսը, օգտվելով իր լիազորություններից, բնակության թույլտվություն էր շնորհել երեխաներին:

Հատկանշական է, որ 2013 թվականին Նիդերլանդների կառավարությունն ընդունել էր օրենք, որը թույլ է տալիս երկրում գտնվող երեխաներին ապաստան տրամադրել, եթե նրանց ապաստանի դիմումն ընթացքի մեջ է ավելի քան 5 տարի: Այդուհանդերձ, ինչպես նշում է իրավաբան Մարտինե Գեոմանը, այդ օրենքը շատ հազվադեպ է կիրառվում:

Նիդերլանդների արդարադատության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել Թամրազյանների ընտանիքի դեպքը:

Քանի դեռ ընտանիքի ապաստանի հարցը մնում է առկախված, եկեղեցու սպասավորներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել պատարագը, որն անդադար շարունակվում է արդեն 5-րդ շաբաթը՝ տևելով շուրջ 800 ժամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է պրոֆեսիոնալ առաջին մենամարտում

16:29 18.08.2025

Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է պրոֆեսիոնալ առաջին մենամարտում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշանավորել է հաղթանակով։ Հովհաննիսյանն ԱՄՆ-ի Փլանթ Սիթի քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 6-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Քենեթ Սենեին (ԱՄՆ, 4-3)։ 27-ամյա հայ բռնցքամարտիկը 43 մենամարտ է անցկացրել սիրողական բռնցքամարտում։ Նա Հայաստանի հավաքականում վերջին մեդալը նվաճել է հունիսին` դառնալով Վրաստանի Բաթում քաղաքում […] ...

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

16:20 18.08.2025

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերում են Սիսիան-Քաջարան […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ը

16:13 18.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.56 մ (17.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.735 մլն.մ³, […] ...

ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարություն

16:04 18.08.2025

ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարություն

ՀՖՖ-ն հորդորում է սև շուկայից Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմս չգնել։ «Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ: Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել […] ...

Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:55 18.08.2025

Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ ​Հովտային և նախալեռնային շրջաններում կատարվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաք։ Շարունակվել է խոտաբույսերի աճը և ծխախոտի տերևների չորացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական սնուցող ոռոգման աշխատանքներ։ ​ Առանձին լեռնային շրջաններում […] ...

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

15:47 18.08.2025

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...

BACK_TO_TOP