23:02 02.12.2018
Հետընտրական Վրաստանում լարվածությունը պահպանվում է: Ընդդիմությունը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ: Ընդդիմությունը դիրքերը զիջել է, և երկիրը ղեկավարելու ծրագրերից հրաժարվելու միտում չունի: 11 ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածու, Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեին աջակցող կուսակցություններն այսօր Ռուսթավելի պողոտայում բազմահազարանոց բողոքի ակցիա էին սկսել՝ իշխանություններից պահանջելով չեղյալ հայտարարել նոյեմբերի 28-ին կայացած ընտրությունների արդյունքները, փոփոխություններ իրականացնել ընտրական օրենսգրքում և իրենց պայմաններով վաղաժամկետ ընտրություններ անցկացնել:
«Մենք նախագահ չունենք: Մեր փաստաբանները նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու նպատակով դատարան կներկայացնեն հայցադիմում: Դրանով մենք պահանջում ենք չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները: Պահանջում ենք նաև ընտրակեղծիքների գործով հետաքննություն անցկացնել: Միաժամանակ, առաջարկում ենք քաղաքակիրթ ձևով դուրս գալ ճգնաժամից: Ձևավորել յուրաքանչյուր կողմից 5-ական անդամներից բաղկացած խումբ և քաղաքացիական վերահսկողության ներքո գնալ նոր ընտրությունների»,- ասել է Վաշաձեն:
Նա իշխանություններին պատասխան տալու համար վերջնաժամկետ է նշանակել մինչև դեկտեմբերի 16-ը՝ նույն այն օրը, երբ պետք է կայանա նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը:
Ավանդույթը չխախտելով՝ Միխեիլ Սաակաշվիլին սկայպի միջոցով իր նախկին կուսակիցներին, համախոհներին աջակցություն է հայտնել՝ խոստանալով հայրենակիցներին առաջին իսկ կանչին վերադառնալ Վրաստան:
Ի դեպ, նշենք, որ ընտրությունների ընթացքում կայացած լուրջ խախտումների մասին իրենց եզրակացություններում գրել են գրեթե բոլոր միջազգային դիտորդները:
«Ինչ երկխոսության մասին է խոսքը: Ինչ երկխոսություն պետք է վարենք այն մարդու հետ, որը Ռուսաստանի գործակալն է ու նրա գաղափարախոսը: Երբ նրանց ձայն տված 7 500-ի դիմաց մեզ աջակցել է 1 200 000 մարդ»,- հայտարարել է Խորհրդարանում Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելին:
Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել ևս մի իրադարձություն: ՆԳՆ-ն Թբիլիսիի հյուրանոցներից մեկում օպերատիվ տվյալների հիման վրա ձերբակալել է Ուկրաինայի քաղաքացիների 5 հոգանոց զինված խումբ և Վրաստանի ԶՈՒ նախկին մեկ սպա, որը մասնակցել է Դոնբասի դեմ մղվող դաժան մարտերին: Մանրամասներ չեն հայտնում, սակայն հնչել են Վրաստանում հնարավոր զինված հեղաշրջման նախապատրաստման մասին ենթադրություններ:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...