Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի մրցակիցների հետ խաղերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի մրցակիցների հետ խաղերում

16:06 03.12.2018

Դեկտեմբերի 2-ին Դուբլինում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

Հայաստանի ընտրանին իր պատմության ընթացքում հանդիպել է խմբում ընդգրկված բոլոր մրցակիցների հետ: Ավելի շատ հանդիպումներ մեր ընտրանին անցկացրել է Հունաստանի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների հետ՝ չորսական հանդիպում: Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի և Լիխտենշտեյնի հետ մեր ընտրանին հանդիպել է երկուական անգամ:

Իտալիայի հավաքականի հետ Հայաստանի հավաքականը հանդիպել է աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում: Երևանում կայացած առաջին խաղում իտալացիները առավելության են հասել 1-3 հաշվով, Հայաստանի ընտրանու կազմում միակ գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը, պատասխան խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշիվը, մեր թիմից աչքի են ընկել Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը:

Բոսնիացիների հետ մեր ընտրանին հանդիպել է աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլում: Երկու խաղերում էլ բոսնիացիները առավելության են հասել: Բոսնիա և Հերցեգովինայում կայացած առաջին խաղում գրանցվել է 4-1 հաշիվը, Հայաստանի հավաքականի միակ գոլը խփել է Վահագն Մինասյանը, Երևանում բոսնիացիները հաղթել են 0-2 հաշվով:

Ֆինլանդիայի ազգային հավաքականի հետ Հայաստանի ընտրանին հանդիպել է չորս անգամ: 

Առաջին անգամ այս թիմերը հանդիպել են 2006թ. ԱԱ-ն ընտրական փուլում, որտեղ ֆինները կարողացել են երկու խաղերում առավելության հասնել: Երևանում կայացած առաջին խաղում հյուրերն առավելության են հասել 0-2 հաշվով, սեփական հարկի տակ ֆինները հաղթել են 3-1 հաշվով, մեր ընտրանու կազմում աչքի է ընկել Արմեն Շահգելդյանը:

Երկրորդ անգամ Ֆինլանդիայի ընտրանու հետ Հայաստանի հավաքականը հանդիպել է «Եվրո 2008»-ի ընտրական փուլի շրջանակներում: Երևանում գրանցվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշիվը, Հելսինկիում տանտերերը առավելության են հասել 1-0 հաշվով:

Հունաստանի ընտրանու հետ մեր հավաքականն առաջին անգամ մրցել է «Եվրո-2004»-ի ընտրական փուլում, որտեղ երկու խաղերում էլ առավելության են հասել մեր մրցակիցները: Առաջին խաղում սեփական հարկի տակ հույն ֆուտբոլիստները առավելության են հասել 2-0 հաշվով, Երևանում գրանցվել է 0-1 հաշիվը:

Այս թիմերը երկու անգամ հանդիպել են նաև ընկերական խաղերում: 2008 թվականին Գերմանիայում կայացած խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշիվը: Երկրորդ խաղում, որը տեղի է ունեցել 2012 թվականի մայիսին Ավստրիայում, Հունաստանի ընտրանին հաղթել է 1-0 հաշվով:

Լիխտենշտեյնի հավաքականը խմբում միակ թիմն է, որի հետ խաղերում մեր ընտրանին դրական ցուցանիշ ունի՝ մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի: Ազգերի լիգայի շրջանակներում անցկացրած առաջին խաղում հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ հաղթել են 2-1 հաշվով, Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Մարկոս Պիզզելին և Տիգրան Բարսեղյանը: Պատասխան խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշիվը, մեր թիմից աչքի են ընկել Սարգիս Ադամյանը և Ալեքսանդր Կարապետյանը:

 

 

 

ԵՎՐՈ-2020-ի J խմբում ընդգրկված թիմերի հետ Հայաստանի ազգային հավաքականը իր պատմության ընթացքում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում տարել է մեկ հաղթանակ, չորս հանդիպում ավարտել է ոչ-ոքի և կրել ինը պարտություն

ԱԼ Լիխտենշտեյն  2:2 Հայաստան 19.11.2018
ԱԼ Հայաստան 2:1 Լիխտենշտեյն 06.09.2018

 

ԱԱ-14

 

Իտալիա 2:2 Հայաստան 15.10.2013

 

ԱԱ-14

 

Հայաստան 1:3 Իտալիա 12.10.2012

 

ԸՆԿ

 

Հունաստան 1:0 Հայաստան 31.05.2012

 

ԱԱ-10

 

Հայաստան 0:2 Բոսնիա 05.09.2009

 

ԱԱ-10

 

Բոսնիա 4:1 Հայաստան 15.10.2008

 

ԸՆԿ

 

Հունաստան 0:0 Հայաստան 01.06.2008

 

ԵԱ-08

 

Ֆինլանդիա 1:0 Հայաստան 15.11.2006

 

ԵԱ-08

 

Հայաստան 0:0 Ֆինլանդիա 07.10.2006
ԱԱ-06 Ֆինլանդիա 3:1 Հայաստան 09.10.2004

 

ԱԱ-06

 

Հայաստան 0:2 Ֆինլանդիա 08.09.2004

 

ԵԱ-04

 

Հայաստան 0:1 Հունաստան 06.09.2003
ԵԱ-04  Հունաստան 2:0 Հայաստան 06.10.2002

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

BACK_TO_TOP