16:13 03.12.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նոր Սահմանադրություն ունենալու առաջարկ- հայտարարություն է տարածել, իսկ լրագրողներն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքրվել են ՔՈ-ի ներկայացուցիչներից, թե ինչպե՞ս կարձագանքեն, եթե քաղաքական ուժերը չընդունեն նոր Սահմանադրություն մշակելու իրենց առաջարկը։
«Դա կնշանակի, որ այդ քաղաքական ուժը լռելյայն համաձայնություն է տալիս կեղծված Սահմանադրությամբ, ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ մեր կյանքը կանոնակարգելուն: Այդ քաղաքական ուժը գնում է ստանձնելու պաշտոններ, որոնց լիազորությունները սահմանված են ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ: Այդ պաշտոնական կարգավիճակները ոչ լեգիտիմ պաշտոնական կարգավիճակներ են, և տվյալ քաղաքական ուժը, որը չի համաձայնի ստեղծել լեգիտիմ պաշտոնական կարգավիճակներ, այդ քաղաքական ուժը գնում է դառնալու ոչ լեգիտիմ կառավարման մաս»,- ասել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը։
Ըստ Նահապետյանի՝ գործող Սահմանադրությունն իրենք ընդունում են որպես ճանապարհային քարտեզ, անցումային կարգավորման մեխանիզմ, որով հնարավոր է հնարավորինս բալանսավորել գործընթացներն այս փուլում, որ պաշտոնյաները չգնան ինչ-որ շենքերում նստեն ու իրենց պաշտոնյաներ հռչակեն:
«Մենք Սահմանադրության որևէ տեսք, պետական կառավարման ապարատի որևէ մեխանիզմ այս պահին չենք արձանագրում, մենք ունենք մեր լիարժեք պատկերացումներն այդ հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ, ունենք մեր պատկերացումները, բայց այս պահին խոսքը չի գնում այս կամ այն տարբերակին համաձայնելու մասին, այս պահին խոսքը գնում է այն սկզբունքին համաձայնելու մասին, որ Սահմանադրությունը, որով մեր հարաբերությունները կկանոնակարգվեն, չի կարող կեղծված լինել, և մենք՝ բոլոր քաղաքական ուժերս, հանձնառություն ունենք գործընթաց սկսել՝ ձևավորելու այնպիսի Սահմանադրություն, որը կլինի լեգիտիմ»:
Իսկ կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարող Գոռ Հակոբյանը հիշեցրել է, որ ըստ իրենց առաջարկի՝ իրենք ընդունում են ներկա Սահմանադրությունը, նշում են թերությունները, օրինականության խնդիրը և գնում են նոր Սահմանադրության մշակման:
«Կարևոր է, թե ինչ վերաբերմունք կձևավորեն ՀՀ քաղաքացիները, քանի որ իրենց, այսինքն՝ մեզ վերաբերող փաստաթուղթ է: Բավանդակային հարցերը, մնացած հարցերը, դրանք ընթացիկ քննարկելու խնդիրներ են, կարող է գործընթացը տևել երկու տարի, կարող է տևել երեք տարի: Մենք համաձայնում ենք գործընթաց սկսելու վերաբերյալ: Հանձնաժողով կստեղծվի, խմբեր կստեղծվեն, տարբեր փորձագիտական կարծիքներ կտան, կքննարկեն քաղաքացիների հետ, կփորձեն ներառել նրանց մոտեցումները, միջազգային փորձ կուսումնասիրվի, դա ապագայի խնդիր է, մեր ուզածը հիմա մի փաստի արձանագրում է՝ մենք ուզում ենք, որ Սահմանադրություն փոփոխվի, և դա ոչ թե այն պատճառով, որ մենք մտածում ենք՝ մեր համար լավը չի, հիմա, ընտրությունների ժամանակ ուզում ենք փոփոխվի, այլ ելնում ենք այն պատճառից, որ ներկա Սահմանադրությունը հիմք չի, որ մեր ներկա հարաբերությունները կարգավորի: Ու դա ճգնաժամերի հարց է»,- ասել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գոռ Հակոբյանը:
20:12 09.06.2025
«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էրԿրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...