18:13 03.12.2018
Այսօր SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից, թե որքան գումար են հատկացրել մանդարինների գնման համար:
Հայտնի է, որ այս կուսակցության խորհրդանիշն է մանդարինը, որը քարոզարշավի ժամանակ բաժանում են բուկլետների հետ միասին:
«Կիլոների քանակով չեմ կարող ասել, բայց արդեն շուրջ 200-300 հազար դրամ ծախսել ենք»,- ասել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գոռ Հակոբյանը:
Հակոբյանն ասել է, որ մանդարինների համար առավելագույնը 500 հազար դրամ են հատկացնելու, բայց եթե կարիք լինի, տարբերակ կգտնեն գումարն ավելացնելու համար:
ՔՈ-ի ներկայացուցիչներից մեկն էլ ասել է, որ ինքն արդեն մեկ տոննայից ավելի մանդարին է գնել: Գնումները կատարում են տարբեր վայրերից, վաճառողներից անձամբ ճանաչում են միայն, ինչպես կուսակցությունում են ասել, Մալաթիայի Սաքոյին:
Հարցին՝ Սաքոն ու մյուսները քվեարկելո՞ւ են արդյոք ՔՈ-ի օգտին, կուսակցության գրասենյակում պատասխանել են՝ չեն կարող ասել.
«Մենք, որ մանդարինները կանխիկ գնում ենք, պրոբլեմ ունենք չեկերի առումով: Դա պետք է փորձենք հասկանանք, թե ոնց ենք կարգավորում: ԿԸՀ էլ ենք հարցում արել, թե ինչպես դա կարող ենք անել: Մեզ չեն թողնում կանխիկ ծախսել»:
20:12 09.06.2025
«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էրԿրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...