18:00 03.12.2018
ՀՀ ոստիկանության պետը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Լոռիում էր։ Վալերի Օսիպյանը Վանաձորում հանդիպում է ունեցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Վալերի Օսիպյանը նախընտրական շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները մանրամասն ներկայացնելուց հետո հույս է հայտնել, որ ազատ և թափանցիկ ընտրություններ ունենալով մտահոգված են նաև թեկնածուներն ու նախընտրական շտաբների ղեկավարները։ Այս առումով կարևորվել է նրանց և ոստիկանության ծառայողների ակտիվ համագործակցությունը, ինչի արդյունքում ևս կբացառվեն ընտրախախտումները։
«Մերօրյա ոստիկանությունը որդեգրել է կանխարգելելու քաղաքականություն»,- ընդգծել է Վալերի Օսիպյանը՝ ներկայացնելով ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք հիշեցնում են ընտրություններին առնչվող արգելված գործողությունների մասին։
Նա հավաստիացրել է, որ Լոռու ոստիկանները տիրապետում են մարզում տիրող իրավիճակին, ուստի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման նկատմամբ ցանկացած ոտնձգություն չի վրիպելու նրանց ուշադրությունից։
Նույն օրը Վալերի Օսիպյանը հանդիպել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմի հետ։ Ոստիկանության պետը նախ ամփոփել է անցած ամիսների ընթացքում Լոռու ոստիկանների կատարած աշխատանքը, վեր հանել առկա թերությունները, կոնկրետ հանձնարարականներ տվել դրանց օպերատիվ վերացման ուղղությամբ։ Նա անդրադարձել է նաև առաջիկա ընտրությունների ժամանակ ոստիկանության Լոռու մարզային վարչության գործելակերպին՝ հատուկ շեշտելով, որ գործեն անկաշկանդ և, ամենակարևորը, օրենքի շրջանակներում։
«Մենք պարտավոր ենք անթերի կատարել օրենքով մեզ վերապահված լիազորությունները՝ աննախադեպ ազատ ու թափանցիկ ընտրություններ արձանագրելու համար»,- նշել է ոստիկանության պետը։
Օսիպյանը Լոռու ոստիկաններին խիստ հրահանգել է ուշադրության կենտրոնում պահել մարզի, այսպես ասած՝ քրեական հեղինակություններին՝ բացառելով նրանց ներգործությունը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա։ Հանդիպմանը քննարկվել են նաև Լոռու մարզի օպերատիվ իրավիճակին առնչվող հարցեր։
20:18 09.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նար-Դոսի փ. 48 75 առանձնատներ, Ռոստոմի փ. 29 շենք և 20-33 առանձնատներ, Եր․ Քոչարի փ. 21/1, 23, 23/7, 25, 27, 28 շենքեր, Կողբացի փ. 1, 1ա, 2, 2ա, 3, […] ...
20:12 09.06.2025
«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էրԿրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...