Արամ Հարությունյանը մնաց անձեռնմխելի. ԱԺ-ում դարձյալ քվորում չապահովվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+35.09 oC

Արամ Հարությունյանը մնաց անձեռնմխելի. ԱԺ-ում դարձյալ քվորում չապահովվեց

14:28 05.12.2018

Այսօր՝ ՀՀ ԱԺ հերթական քառօրյայի երկրորդ օրը, օրակարգում դրված էր միայն ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր՝ ժ. 11։00-ին, խորհրդարանի օրակարգում ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր դրված: Անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայություն, սակայն խորհրդարանում քվորում չապահովվեց: Նիստին ներկա էր 11 պատգամավոր, այնուհետ նրանց թիվը դարձավ 14:

ԱԺ Կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ նիստ պետք է հրավիրվեր այսօր՝ ժ. 14։00-ին, պատգամավորները դարձյալ պետք է գրանցվեին քվեարկությանը մասնակցելու համար, սակայն նրանց թիվը օրվա ընթացքում այդպես էլ չավելացավ 14-ից:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստը հայտարարեց չկայացած, ինչը նշանակում է, որ այսօր նախատեսված հարցուպատասխանը ևս չի կայանալու:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազն Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ:

2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ., զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ընդ որում, նշված գումարից 6մլն դոլարը 2008թ. հունվար ամսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն բանկից կանխիկացրել և միջնորդավորված եղանակով է փոխանցել, իսկ մնացած 8 մլն դոլար կաշառքը Հարությունյանին փոխանցել է բանկային փոխանցման միջոցով՝ դարձյալ միջնորդավորված եղանակով:

Այնուհետև Արամ Հարությունյանը, այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշիվներով փոխանցումներ ապահովելու եղանակով, նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք /փողերի լվացում/, այսինքն՝ առերևույթ կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություններ:

Նշված քրեական գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: Եվս 2 անձ նույն հանցավոր արարքը կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան 2,5 միլիարդ եվրոյի վարկ է վերցրել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը իրականացնելու համար

15:08 24.07.2025

Թուրքիան 2,5 միլիարդ եվրոյի վարկ է վերցրել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը իրականացնելու համար

Անկարայում մեկնարկել է Թուրքիան Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման նախագիծը: Ճանապարհը պետք է միանա Ադրբեջանի երկաթուղային ցանցին ու հետագայում շարունակվի դեպի Բաքու Սյունիքի տարածքով: Երեկ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ նախագծի ֆինանսավորման հարցը լուծվել է ու հնարավոր է արդեն գործի անցնել: Ինչպե՞ս են լուծել ֆինանսավորման հարցը։ Իսկ Ադրբեջա՞նը․ սեփական փողո՞վ է կառուցում ճանապարհը, թ՞ե […] ...

UFC 320-ի և UFC 321-ի գլխավոր իրադարձությունները

14:53 24.07.2025

UFC 320-ի և UFC 321-ի գլխավոր իրադարձությունները

UFC-ի նախագահ Դանա Ուայթը ներկայացրել է Լաս Վեգասում կայանալիք UFC 320-ի և Աբու Դաբիում կայանալիք UFC 321-ի գլխավոր իրադարձությունները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: UFC 320-ում հոկտեմբերի 4-ին կմրցեն կիսածանր քաշային կարգի գործող չեմպիոն Մագոմեդ Անկալաևը և բրազիլացի Ալեքս Պերեյրան։ Թեթևագույն քաշային կարգի չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլին կմենամարտի ամերիկացի Քորի Սենդհագենի հետ, իսկ կիսածանր քաշային […] ...

Փաշինյանն ու Միշուստինն անդրադարձ են կատարել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին

14:47 24.07.2025

Փաշինյանն ու Միշուստինն անդրադարձ են կատարել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին

Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին միջազգային համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում […] ...

Դատախազական ներգործության արդյունքում՝ Արտաշատ համայնքին վերադարձվեց ևս մեկ պուրակ

14:41 24.07.2025

Դատախազական ներգործության արդյունքում՝ Արտաշատ համայնքին վերադարձվեց ևս մեկ պուրակ

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

14:29 24.07.2025

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին Փաշինյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

14:26 24.07.2025

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

Կառավարության որոշմամբ 2025 թ. ամառային զորակոչի ժամկետը կերկարաձգվի մինչև օգոստոսի 15-ը՝ ամառային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2025 թ. ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով՝ ս.թ. հուլիսի […] ...

BACK_TO_TOP